ՎԵՐԵԼՔ ԳԱՅԼԻ ԱԿԱՆՋՆԵՐ (ՎԱՐԴԱԲԼՈՒՐ)
Գայլի ականջնե՞ր, Վարդաբլո՞ւր, Եղեգնաձորի խորհրդանիշ լե՞ռ։ Այո, այո, այս ամենը նույն լեռանն է վերաբերվում, որը ոչ միայն Վայոց ձորի, այլ մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ ու տարբերվող բարձունքներից է։ Ցանկանո՞ւմ եք տեսնել նաև այս չքնաղ լեռից բացվող տեսարանները, ուրեմն միացեք մեր հրաշալի վերելքին։ Մեր տպավորիչ քայլարշավը սկսելու ենք Զեդեա գյուղի մատույցներից, ապա վերադառնանք Ագարակաձոր գյուղի մոտ՝ անցնելով տպավորիչ կածաններով։
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԳԱՅԼԻ ԱԿԱՆՋՆԵՐ (ՎԱՐԴԱԲԼՈՒՐ)
Գայլի ականջնե՞ր, Վարդաբլո՞ւր, Եղեգնաձորի խորհրդանիշ լե՞ռ։ Այո, այո, այս ամենը նույն լեռանն է վերաբերվում, որը ոչ միայն Վայոց ձորի, այլ մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ ու տարբերվող բարձունքներից է։ Ցանկանո՞ւմ եք տեսնել նաև այս չքնաղ լեռից բացվող տեսարանները, ուրեմն միացեք մեր հրաշալի վերելքին։ Մեր տպավորիչ քայլարշավը սկսելու ենք Զեդեա գյուղի մատույցներից, ապա վերադառնանք Ագարակաձոր գյուղի մոտ՝ անցնելով տպավորիչ կածաններով։
Վարդաբլուրի վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 18 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մետր, լեռան բարձրությունը՝ 2455 մետր։ Քայլարշավի համար պետք են արշավային կոշիկ, արշավային հագուստ, ըստ եղանակի նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտեր, փոխնորդ հագուստ և կոշիկ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։