ՈւՐԾԻ ԵՎ ՏԱՓԻ ԲԵՐԴԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՈւՐԾԻ ԵՎ ՏԱՓԻ ԲԵՐԴԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Այս հրաշալի ու տարբերվող քայլարշավին մենք հնարավորություն կունենանք տեսնելու մեր միջնադարյան բերդաշինական ժառանգության տպավորիչ օրինակներից Տափի ու Ուրծի բերդերը, ինչպես նաև Ուրծ բնակատեղին՝ իր յուրահատուկ հնամենի եկեղեցիներով և խաչքարերով։ Արարատի մարզում գտնվող Ուրծ բնակատեղիից կբարձրանանք այն ժայռոտ բարձունքը, որի վրա բազմած է Ուրծի հզոր բերդն իր ցնցող տեսարաններով։ Ուրծի բերդը լիարժեք վայելելուց հետո կքալենք ոչ հեռու գտնվող Տափի բերդ․ այս միջնադարյան լավ պահպանված բերդը Կոտուց լեռան լանջին է, հայտնի նաև Գևորգ Մարզպետունու բերդ անունով։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 18:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 6500 դրամ