ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ ԵՎ ԵՂՎԱՐԴ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ ԵՎ ԵՂՎԱՐԴ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեր այս յուրօրինակ ուղևորությանը մեզ են սպասվում հայկական ճարտարապետության մի շարք գլուխգործոցներ, հրաշալի բնություն և չքնաղ բնապատկերներ։ Մեր ուղևորությունը կսկսենք Եղվարդի սրտում վեր խոյացող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցուց, որի գեղեցիկ տեսքն ու հարուստ զարդաքանդակներն անտարբեր չեն թողնի որևէ մեկին։ Եղվարդում կտեսնենք նաև քիչ հայտնի, բայց անչափ տպավորիչ ու հնամենի մի կոթող՝ Եղվարդի բազիլիկ եկեղեցին։ Իսկ մեր ուղևորության վերջին հրաշալիքը՝ Թեղենյաց վանքը, մեզ է սպասում գեղեցիկ անտառում։ Այս վանքն առանձնանում է իր բարձրաճաշակ զարդաքանդակներով և տպավորիչ ճարտարապետությամբ, և անգամ խոնարհված լինելն ամենևին չի ստվերում իր շքեղությունը։ Ընդ որում, Թեղենյաց վանք հասնելու համար մեզ սպասվում է թեթև ու շատ գեղեցիկ անտառային քայլարշավ Բուժական գյուղից։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 10:00, ժամանում՝ 18:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 6000 դրամ