ԾԱԿՔԱՐԻ ԼԻՃ ԵՎ ՄԵՂՐԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԾԱԿՔԱՐԻ ԼԻՃ ԵՎ ՄԵՂՐԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեղրիի լեռների զարդը՝ Ծակքարի լիճը մեզ է սպասում։ Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը, որը նաև ամենագողտրիկ ու քիչ այցելվող վայրերից է, միանշանակ կխենթացնի իր այցելուներին՝ իր բացառիկ տեղադրությամբ և անզուգական համադրություններով։ Սյունիքի երկօրյա այս ուղևորությանը ոչ միայն կքայլենք Զանգեզուրի լեռներում թաքնված հրաշալի Ծակքարի լիճ, այլ նաև հնարավորություն կունենանք ամբողջությամբ վայելել Հայաստանի ամենայուրահատուկ քաղաքը՝ Մեղրին․ կտեսնենք իրենց շքեղ որմնանկարներով առանձնացող եկեղեցիները, Մեղրիի հզոր բերդը, Արաքսի հովտի չքնաղ տեսարանը, այլ հրաշալիքներ։ Հրաշք տեսարաններ, հրաշք քայլարշավ, հրաշք օրեր՝ Համշեն տուրի յուրահատուկ մատուցմամբ։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 20 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 800 մետր, լճի բարձրությունը՝ 3270 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 33000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի համարներ)

Ծրագիր

ՕՐ 1
մեկնում Երևանից

Մեղրիի բերդ
Մեղրիի Սբ Հովհաննես եկեղեցի
Սբ Աստվածածին եկեղեցի
Անապաստանաց վանք
Մայրամուտն Արաքսի հովտում

գիշերակաց՝ Մեղրի

ՕՐ 2
Ծակքարի լիճ (քայլարշավ)
վերադարձ Երևան


Գրանցում

Գինը՝ 33000 դրամ