ԽԵՆԹԱՑՆՈՂ ԼՈՌԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Լոռին խենթացնող է: Իսկ առավել խենթացնող է, երբ Լոռվա ամենագողտրիկ անկյուններում քայլելով ես տեսնում այս հեքիաթային աշխարհը: Ոչ բարդ այս քայլարշավը հնարավորություն կտա բացահայտելու միանգամից մի շարք հրաշալի վայրեր: Դե ինչ, քայլե՜նք դբա լավը: Մեր քայլարշավային երթուղին կմեկնարկի Օձուն գյուղից, որտեղ կտեսնենք Օձունի տաճարը, ապա կուղևորվենք Վերին Հոռոմայրի վանք, որտեղից էլ դեպի Այգեհատ ու Արդվի: Արդվիում կտեսնենք Սրբանեսի վանքը, ապա վերադառնալով Այգեհատ և Գողգոթավանք՝ կշարունակենք մեր քայլարշավը դեպի Քոբայրի վանք, որտեղ էլ կավարտենք Լոռվա հրաշալի անկյուններով մեր գեղեցկագույն քայլարշավը։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 16 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է։



Ներառում է`

