ԹՂԻԹ ԲԵՐԴ ԵՎ ԶՈՐԱՎԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԹՂԻԹ ԲԵՐԴ ԵՎ ԶՈՐԱՎԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Յուրօրինակ քայլարշավ, որով կհասնենք Հայաստանի տպավորիչ և հզոր բերդերից մեկին՝ Թղիթին: Նախքան դեպի բերդ քայլարշավը, Զորավանում կտեսնենք շրջանաձև հիմքով 

Զորավարի եկեղեցին, որը հայտնի է Ղարղավանք անունով: Ապա Արագյուղից կմեկնարկի մեր արշավը՝ անցնելով Վրանասարի լանջերով, ցորենի արտերով և լեռնային ծաղիկների դաշտերով և հասնելով անտառապատ վայրում տեղադրված այս հրաշք կառույցին, որի պատերն անգամ մեր օրերում փոխանցում են բերդի հզորությունը: Ոչ միայն Թղիթ բերդն է անչափ տպավորիչ և հետաքրքիր, այլ բերդից դեպի Մասիս, Հատիս, Արա և Արագած լեռներ և Թեղենիք գյուղ բացվող տեսարանները: Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:30, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 7000 դրամ