ՓԱՐՊԻ, ՏԵՂԵՐ, ԱՐՏԱՎԱԶԻԿ, ԲՅՈւՐԱԿԱՆ, ԱԳԱՐԱԿ, ԱՂՁՔ
Դեպի աննման Արագածոտն մեր հագեցած, հարուստ և հետաքրքիր այս ուղևորությանը կտեսնեք ոչ միայն պատմական մեծարժեք կոթողներ, ինչպիսիք են հոյակերտ վանքերը և եկեղեցիները, ամրոց-եկեղեցիներն ու արքայական դամբարանները, այլ նաև կվայելեք հրաշալի տեսարաններ։ Մեր գեղեցիկ ուղևորության առաջին կանգառը պատմական հարուստ անցյալով Փարպի գյուղում է, որտեղ կտեսնենք խիստ յուրահատուկ Փարպիի Ծիրանավոր ամրոց-եկեղեցին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Գևորգ եկեղեցիները, գեղեցիկ տեղադրությամբ ու աննման քանդակներով Թարգմանչաց եկեղեցին, որոնք վայելելուց հետո մեր ճանապարհը կշարունակենք Բյուրական՝ տեսնելու Արտավազիկի խորհրդավոր եկեղեցին և հայտնի խաչքարը, ինչպես նաև խիստ յուրահատուկ ու մոնումենտալ Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Ագարակում կտեսնենք վաղքրիստոնեական եկեղեցին, իսկ հաջորդիվ կլինենք Աղձքի դամբարանում, որտեղ ենթադրաբար հուղարկավորված են հայոց արքաները։ Եվ օրվա ավարտին ևս մեկ բացառիկ կոթող է մեզ սպասում՝ անսահման տպավորիչ Տեղերի (Դղերի) վանքը՝ իր հրաշալի տեսարաններով և խորհրդավորությամբ։ Անչափ գեղեցիկ և հագեցած ուղևորություն, որը Ձեզ կտեղափոխի պատմության խորքերն ու կապահովի վառ տպավորություններով։
Ծրագիր
Փարպիի Թարգմանչաց եկեղեցի
Փարպիի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Փարպիի Սբ Գևորգ եկեղեցի
Փարպիի Ծիրանավոր ամրոց-եկեղեցի
Բյուրականի Սբ Հովհաննես եկեղեցի
Արտավազիկի վանք
Ագարակի եկեղեցի
Աղձքի արքայական դամբարան
Տեղերի վանք