ՈւՐԾԻ ԵՎ ՏԱՓԻ ԲԵՐԴԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Այս հրաշալի ու տարբերվող քայլարշավին մենք հնարավորություն կունենանք տեսնելու մեր միջնադարյան բերդաշինական ժառանգության տպավորիչ օրինակներից Տափի ու Ուրծի բերդերը, ինչպես նաև Ուրծ բնակատեղին՝ իր յուրահատուկ հնամենի եկեղեցիներով և խաչքարերով։ Արարատի մարզում գտնվող Ուրծ բնակատեղիից կբարձրանանք այն ժայռոտ բարձունքը, որի վրա բազմած է Ուրծի հզոր բերդն իր ցնցող տեսարաններով։ Ուրծի բերդը լիարժեք վայելելուց հետո կքալենք ոչ հեռու գտնվող Տափի բերդ․ այս միջնադարյան լավ պահպանված բերդը Կոտուց լեռան լանջին է, հայտնի նաև Գևորգ Մարզպետունու բերդ անունով։
Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
10։00, վերադարձը՝ մոտ 19։00, հասցե՝ Թումանյան 8
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը:
Մանրամասն Ծրագիր
ԱՐԱՐԱՏԻ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ
Այս հրաշալի ու տարբերվող քայլարշավին մենք հնարավորություն կունենանք տեսնելու մեր միջնադարյան բերդաշինական ժառանգության տպավորիչ օրինակներից Տափի ու Ուրծի բերդերը, ինչպես նաև Ուրծ բնակատեղին՝ իր յուրահատուկ հնամենի եկեղեցիներով և խաչքարերով։ Արարատի մարզում գտնվող Ուրծ բնակատեղիից կբարձրանանք այն ժայռոտ բարձունքը, որի վրա բազմած է Ուրծի հզոր բերդն իր ցնցող տեսարաններով։ Ուրծի բերդը լիարժեք վայելելուց հետո կքալենք ոչ հեռու գտնվող Տափի բերդ․ այս միջնադարյան լավ պահպանված բերդը Կոտուց լեռան լանջին է, հայտնի նաև Գևորգ Մարզպետունու բերդ անունով։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 7 կմ։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։ Նախընտրելի է ունենալ արևապաշտպան միջոցներ (ակնոց, գլխարկ, քսուք), անձրևապաշտպան միջոցներ, արշավային փայտիկներ, փոխնորդ կոշիկ ու հագուստ, մեկ օրվա հաշվարկով սնունդ ու ջուր։