ՄԱՆՍՏԵՎԻ ՎԱՆՔ, ԿԱՅԾՈՆ ԲԵՐԴ, ԹԵՂՈւՏԻ ԿԱՄՈւՐՋ, ՇՆՈՂ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Այս անգամ տպավորությունների հսկա չափաբաժինն ապահովելու են Լոռվա հյուսիսի աննման գանձերից Շնողն ու Թեղուտն իրենց հարուստ ժառանգությամբ և չքնաղ բնությամբ։ Այս հագեցած ուղևորությանը մեզ են սպասում շքեղ բնություն, հզոր բերդ, խորհրդավոր վանք, գողտրիկ կամուրջ, այլ և այլ գանձեր։ Մեր երթուղու առաջին կանգառը կլինի Շնող գյուղում, որտեղ Կայծոն բերդի բարձունքից կվայելենք Դեբետի կիրճը, կտեսնենք տեղի տպավորիչ խաչքարերն ու եկեղեցիները։ Այնուհետև կգնանք Թեղուտ գյուղ, որտեղից էլ կսկսենք մեր անտառային գեղեցիկ քայլարշավը։ Մանստև գետի վրա կտեսնենք միաթռիչք չքնաղ կամուրջը, որից հետո մեր ճանապարհը գետի հունով կշարունակենք դեպի Մանստևի գողտրիկ վանք, որն էլ լիարժեք կվայելենք ու նոր միայն կվերադառնանք Թեղուտ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է։