ՎԵՐԵԼՔ ՊՈՒՏԱՎՈՐ + ԳՈՐՇՍԱՐ + ԱՆՁԱՎԱՋՐԻ ԿԻՐՃ

ՎԵՐԵԼՔ ՊՈՒՏԱՎՈՐ + ԳՈՐՇՍԱՐ + ԱՆՁԱՎԱՋՐԻ ԿԻՐՃ

Արարատի մարզի գեղեցկագույն ու տպավորիչ լեռներից Պուտավորն ու Գորշսարն են մեզ կանչում, որոնք պատրաստ են զարմացնել ու հիացնել։ Չքնաղ արահետների ու շունչ կտրող տեսարանների պակաս չի լինելու։ Բայց սա ամենը չէ. քայլելու ենք նաև Անձավաջրի կիրճով, ինչը վառ տպավորությունների հսկա չափաբաժին է հավելելու։ Մեր հրաշալի քայլարշավը սկսելու ենք Արարատի մարզի Զանգակատուն գյուղից և ավարտելու ենք նույն գյուղում։

Պուտավոր և Գորշսար (Գորշասար) լեռների վերելքն ու Անձավաջրի քայլարշավն ընդհանուր լինելու են մոտ 14 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 800 մետր, Պուտավորի բարձրությունը՝ 2260 մետր, Գորշասարինը՝ 2234 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 7000 դրամ