ԾԱԿՔԱՐԻ ԼԻՃ ԵՎ ՄԵՂՐԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Զանգեզուրի լեռների զարդը՝ Ծակքարի լիճը մեզ է սպասում։ Մեզ են սպասում նաև Լիճքի ջրվեժները, արևահամ Մեղրին։ Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը, որը նաև ամենագողտրիկ ու քիչ այցելվող վայրերից է, միանշանակ կխենթացնի իր այցելուներին՝ իր բացառիկ տեղադրությամբ և անզուգական համադրություններով։ Սյունիքի երկօրյա այս ուղևորությանը ոչ միայն կքայլենք Զանգեզուրի լեռներում թաքնված հրաշալի Ծակքարի լիճ, այլ նաև հնարավորություն կունենանք ամբողջությամբ վայելել Հայաստանի ամենայուրահատուկ քաղաքը՝ Մեղրին․ կտեսնենք իրենց շքեղ որմնանկարներով առանձնացող եկեղեցիները, Մեղրիի հզոր բերդը, Արաքսի հովտի չքնաղ տեսարանը, այլ հրաշալիքներ։ Կքայլենք նաև Լիճքի ջրվեժներ՝ վայելելով այս բացառիկ հրաշալիքները։ Հրաշք տեսարաններ, հրաշք քայլարշավ, հրաշք օրեր՝ Համշեն տուրի յուրահատուկ մատուցմամբ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 20 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 800 մետր, լճի բարձրությունը՝ 3270 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։







Ծրագիր


Լիճքի ջրվեժներ
Մեղրիի բերդ
Մեղրիի Սբ Հովհաննես եկեղեցի
Մայրամուտն Արաքսի հովտում


