ԱՅՐՔ, ՄԱՍՐԻԿԻ ԱՄԵՆԱՀԻՆ ԵՎ ԶՈԼԱՔԱՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԽԱՉՔԱՐԵՐ

ԱՅՐՔ, ՄԱՍՐԻԿԻ ԱՄԵՆԱՀԻՆ ԵՎ ԶՈԼԱՔԱՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԽԱՉՔԱՐԵՐ

Գեղարքունիքում պատմական գանձերն անթիվ ու անհամար են։ Եվ այդ անհաշվելի գանձերի թվում իր ուրույն տեղն ունի Այրքն իր հրաշալիքներով․ Այրքում կարող ենք տեսնել ինչպես չքնաղագույն խաչքարեր, այնպես էլ հենց այդ խաչքարերով ձևավորված հնամենի եկեղեցիներ, որոնք անչափ տպավորելու են իրենց յուրահատկությամբ, գույներով, միջավայրով։ Այրքն իրապես այն գողտրիկ անկյուններից է, որը տպավորելու է մեկընդմիշտ։ Մեր հրաշալի այցը գունագեղ Այրքով չի սահմանափակվում, քանի որ մենք շարունակելու ենք խաչքարերի գլխապտույտ գեղեցիկ աշխարհի բացահայտումը՝ այցի գնալով Մեծ Մասրիկի խաչքարին հյուր, որը մեր հնագույն արձանագիր խաչքարն է։ Բայց սա էլ դեռ ամենը չէ․ մեզ է սպասում նաև Հայաստանի ամենաբարձր խաչքարը, որը տեսնելու ենք Զոլաքար գյուղում ու․․․ ուղղակի ապշենք։ Պատմություն, խաչքարեր, չքնաղ տեսարաններ։ Կատարյալ ուղևորություն։  

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 8500 դրամ