ՄԱՔԵՆՅԱՑ ՎԱՆՔ, ԶՈԼԱՔԱՐԻ ԽԱՉՔԱՐ, ԴԴՄԱՇԵՆ, ԾԱԿՔԱՐԻ ԿԱՄՈՒՐՋ
Գեղարքունիքի անհաշվելի գանձերի հետքերով մեր յուրահատուկ բացահայտումները շարունակվում են։ Գեղամա ծովի եզերքը բոլորող հրաշալիքներից այս անգամ ընտրել ենք հերթական գլուխգործոցները։ Մեր տպավորիչ այցին տեսնելու ենք Մաքենյաց վանքը, որն իր չքնաղ տեղադրությամբ, գեղեցիկ ճարտարապետությամբ և տարբերվող պատմությամբ իրապես մեկընդմիշը գերելու է Ձեզ։ Տպավորությունների հսկա չափաբաժին է ապահովելու նաև Ծակքարի բնական քարե կամուրջը։ Մեր այցին ևս մեկ քիչ հայտնի, սակայն մեծարժեք մի կոթող էլ կտեսնենք․ Դդմաշենի Սբ Թադևոս վաղմիջնադարյան եկեղեցին։ Եվ, իհարկե, մեզ է սպասում նաև ՀՀ ամենաբարձր խաչքարը Զոլաքարում, որն ուղղակի ապշեցնելու է։ Հարուստ, հագեցած, բազմաշերտ այց, որն ապահովելու է պատմական ժառանգության և բնական գեղեցկությունների կատարյալ համադրություն։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:30,
ժամանում՝ 20:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը