ԿԱՅԱՆ ԲԵՐԴ, ԶԱՐՆԻ-ՊԱՐՆԻ, ՀԱՂՊԱՏ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հայոց բերդերը և ամրոցները հատուկ նախագծի հերթական տպավորիչ և հզոր բերդը, ուր այցելելու ենք, Լոռվա Կայան բերդն է, որը հայտնի է նաև Հաղպատա Սուրբ Նշանի բերդ, Ակնաբերդ և Դսեվանքի բերդ անուններով։ Նախ կայցելենք մեր ճարտարապետության գլուխգործոցներից Հաղպատի վանք, որի հետ ուղղակիորեն կապված է մեր այցելելիք մյուս վայրը՝ Կայան բերդը։ Հետաքրքիր ու գեղեցիկ քայլարշավով կհասնենք Կայան բերդի տարածք, որտեղ ոչ միայն կտեսնենք բերդի ամրակուռ պարիսպները, այլ նաև Դսեվանքի կանգուն եկեղեցին։ Պակաս գեղեցիկ չեն նաև Կայան բերդից դեպի Դեբետի կիրճ, Հաղպատի վանք և Զարնի-Պարնի ամրոց բացվող տեսարանները: Բերդը վայելելուց հետո կայցելենք Զարնի-Պարնի քարայր-ամրոց, որը խիստ տպավորիչ կառույց է և հետաքրքիր լուծումներով վերականգնումից հետո վերածվել է զբոսաշրջային կենտրոնի: Այստեղ ներկայացված են նաև տարատիպ կենցաղային և արհեստագործական իրերի հավաքածուներ: Ասել է, թե հրաշալի օրն ու անկրկնելի տպավորություններն ապահովված են ամբողջությամբ: Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է։