ԿՈՇԱԲԵՐԴ ԵՎ ՄԱԴԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԿՈՇԱԲԵՐԴ ԵՎ ՄԱԴԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Լոռվա լեռներում վեր խոյացող միջնադարյան մեր հզոր բերդերից Կոշաբերդն իսկական բացահայտում կարող է լինել այցելողների համար։ Անչափ տպավորիչ են այս անառիկ բերդի ոչ միայն տեղադրությունն ու ամրակուռ պարիսպները, այլ նաև շունչ կտրող են բերդից դեպի Սանահին և Հաղպատ, Մադան և Ալավերդի, Օձուն և Կայան բերդ, Լալվարի գագաթ և Դեբետի կիրճ բացվող հրաշալի տեսարանները։ Իսկ դեպի բերդ տանող գեղեցիկ արահետն էլ իր հերթին ապահովում է մեր շա՜տ գեղեցիկ քայլարշավը։ Մեր հրաշալի քայլարշավը սկսելու ենք խորհրդավոր ու տարբերվող Մադան գյուղից, որտեղ կտեսնենք նաև տեղի պատմական հունական եկեղեցին, ապա և քայլարշավով կհասնենք հզոր Կոշաբերդ և կվայելենք անսահման գեղեցկություններն ու կզգանք պատմության շունչը։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս դադար լինելու է ֆուդկորտում։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:30, ժամանում՝ 22:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 8500 դրամ