ԳՈՄՔ ԵՎ ԿԱՊՈւՅՏԻ ԽԱՉՔԱՐԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Վայոց ձորի հրաշալիքները բացահայտող մեր հրաշալի քայլարշավներից մեկն էլ սկսվում է պատմական Գոմք գյուղից դեպի Կապույտ գյուղը: Ճանապարհին մեկտեղված են բնության հրաշալիքներն ու ժայռափոր խաչքարերը: Այսպիսով, մեր քայլարշավին մենք կտեսնենք հիանալի բնապատկերներ, ինչպես նաև մի շարք պատմական կոթողներ, խաչքար-մատուռ, մեծաթիվ խաչքարեր, այդ թվում՝ ժայռերի վրա պատկերված։ Եվ իհարկե, մեզ է սպասում նաև բնական քարե կամարը, որը նույնպես Կապույտ գյուղի մոտակայքում է և այս չքնաղ վայրի բազմաթիվ հրաշալիքներից է։ Ինչ խոսք, յուրահատուկ երթուղի, յուրահատուկ զգացողություններ և տեսարաններ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։
![](/static/images/calendar.png)
![](/static/images/time-left.png)
![](/static/images/dollar.png)
Ներառում է`
![](/media/utils/icons_1-02_2wdRBCR.png)
![](/media/utils/icons_1-05_r3XxbRj.png)