ՀԻՆ ԽՈՏ, ՀԻՆ ՇԻՆՈՒՀԱՅՐ, ՀԻՆ ՀԱԼԻՁՈՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՀԻՆ ԽՈՏ, ՀԻՆ ՇԻՆՈՒՀԱՅՐ, ՀԻՆ ՀԱԼԻՁՈՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Որոտանի կիրճն անկրկնելի է ու տպավորիչ, իսկ լեգենդների արահետով քայլելը՝ աննկարագրելի հաճելի։ Անսահման գեղեցիկ այս քայլարշավը գանձերի շտեմարան է՝ Հին Խոտ, Հին Շինուհայր, Հին Հալիձոր. ահա այսպիսի առեղծվածային վայրեր ու Որոտանի կիրճի չքնաղ կածաններն են մեզ սպասելու։ Կսկսենք քայլել Խոտ գյուղից դեպի հայկական Մաչու Պիկչու կոչվող Հին Խոտը, որն ուղղակի խենթացնում է իր այցելուներին։ Մեզ է սպասում ևս մեկ հրաշք՝ Հին Շինուհայրը, որը ևս պատրաստ է անսահման տպավորելու։ Այնուհետև, Հին Հալիձորն է լինելու հերթական գանձը, որից հետո միայն Հալիձոր գյուղում կավարտենք մեր հրաշալի ու հագեցած քայլարշավը։ Ոչ միայն շունչ կտրող տեսարաններ ու շքեղ բնություն, այլ նաև պատմության հետ յուրահատուկ երկխոսություն է սպասվելու մեզ։ 

Քայլարշավն ընդհանուր մոտ 11 կմ է։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 21:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 9500 դրամ