ԳՈՐԻՍ 2 ՕՐ

ԳՈՐԻՍ, ՏԵՂ, ՀԻՆ ԿՅՈՐԵՍ, ԽՆԱԾԱԽ, ԽՈԶՆԱՎԱՐ,ՎԵՐԻՇԵՆ, ԽՆՁՈՐԵՍԿ, ՎԱՂԱՏՈՒՐ ԵՎ ԱՎԵԼԻՆ

Յուրահատուկ և գերող Գորիսի ու շրջակայքի մանրակրկիտ բացահայտմանն է ուղղված մեր երկօրյա հետաքրքիր ու հագեցած ուղևորությունը։ Հզոր Սյունիքի այս չքնաղ անկյունում է ամբարվել հսկա քանակի պատմական արժեքավոր ժառանգություն ու խելահեղ գեղեցիկ բնություն։ Ժայռեր, քարայրներ, եկեղեցիներ, բերդեր, խաչքարեր, ապարանքներ ու շա՜տ ավելին։ Ցանկանո՞ւմ եք տեսնել Նոյան տապանը հիշեցնող եկեղեցին, պտտվել մելիքական ապարանքներում, տեսնել յուրահատուկ ժայռեր ու քարայրներ, զբոսնել Հայաստանի ամենահին քաղաքային միջավայրերից մեկում, այս տպավորիչ ուղևորությունը հենց Ձեզ համար է։

Ծրագիր՝

Օր 1

Վերիշեն․ Սբ Հռիփսիմե եկեղեցի, խաչքարեր

Խոզնավար․ Սբ Մինաս եկեղեցի

Վաղատուր․ Վերին և Ներքին թաղի եկեղեցիներ 

Խնածախ․ Սբ Հռիփսիմե եկեղեցի, Մելիք Հախնազարի ապարանք, միաթռիչք կամուրջ

Գորիս․ Տաթևացու հրապարակ, Սբ Գրիգոր Լուսավորիչ և Սբ Հռիփսիմե եկեղեցիներ, քարանձավներ

գիշերակացը՝ Գորիս

Օր 2

նախաճաշ հյուրանոցում

Քարահունջ գյուղ․ Սբ Հռիփսիմե եկեղեցի

Տեղ․ Մելիքի կամուրջ, Սբ Գևորգ եկեղեցի, Մելիք Բարխուդարյանների ապարանք, Քարե օդախ, խաչքարեր

Խնձորեսկ․ Ճոճվող կամուրջ, Հին Խնձորեսկ

վերադարձ Երևան։

Առաջիկա մեկնումներ՝ 11.04 - 12.04
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 30000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը
հարմարավետ հյուրանոց
երկրորդ օրվա նախաճաշը

Գրանցում

Գինը՝ 30000 դրամ