ԳԵՏԻԿԻ ՍՊԻՏԱԿ ԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԳԵՏԻԿԻ ՍՊԻՏԱԿ ԲԵՐԴ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեր տարբերվող ուղևորության նպատակն է հասնել քիչ հայտնի, սակայն խիստ տպավորիչ Գետիկի բերդ, որը հայտնի է նաև Սպիտակ բերդ և Աղջկաբերդ անուններով: Ֆանտաստիկ տեղադրությամբ պատմական այս կառույցը գտնվում է Ճամբարակից դեպի Դիլիջանի անտառներ հատվածում տարածվող Գետիկի հովտում (պատմական Միափորի գավառում): Խիստ տարբերվող ու յուրահատուկ մեր քայլարշավը սկսում ենք Գետիկ գյուղից, որտեղից բարձրանում ենք Գետիկի բերդ, ուր մեզ համար հրաշալի տեսարան է բացվում Գետիկի հովտի վրա: Պատմական այս բերդն ու շրջակայքը վայելելուց հետո մեր ճանապարհը շարունակում ենք դեպի Մարտունի գյուղ: Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 400 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 8000 դրամ