ՎԵՐԵԼՔ ԳԱՅԼԻ ԱԿԱՆՋՆԵՐ (ՎԱՐԴԱԲԼՈՒՐ)
Գայլի ականջնե՞ր, Վարդաբլո՞ւր, Եղեգնաձորի խորհրդանիշ լե՞ռ։ Այո, այո, այս ամենը նույն լեռանն է վերաբերվում, որը ոչ միայն Վայոց ձորի, այլ մեր լեռնաշխարհի ամենագեղեցիկ ու տարբերվող բարձունքներից է։ Ցանկանո՞ւմ եք տեսնել նաև այս չքնաղ լեռից բացվող տեսարանները, ուրեմն միացեք մեր հրաշալի վերելքին։ Մեր տպավորիչ քայլարշավը սկսելու ենք Զեդեա գյուղի մատույցներից, ապա վերադառնանք Ագարակաձոր գյուղի մոտ՝ անցնելով տպավորիչ կածաններով։
Վարդաբլուրի վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 18 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 950 մետր, լեռան բարձրությունը՝ 2455 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00,
ժամանում՝ 21:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը