էՐԹԻՋԻ ԲԵՐԴ ԵՎ ՋՐՈՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

էՐԹԻՋԻ ԲԵՐԴ ԵՎ ՋՐՈՎԱՆՔ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Վայոց ձորի հրաշալիքները բացահայտելու համար այս անգամ կուղևորվենք դեպի Էրթիջի բերդ և Ջրովանք։ Մեր տպավորիչ քայլարշավը կսկսենք Արփի գյուղից և Արփա գետի ափերից, որտեղից էլ քայլքով կհասնենք Էրթիջի հզոր բերդը, որը մասնակիորեն պահպանվել է և առանձնանում է իր գեղեցիկ տեղադրությամբ ու բերդից բացվող հրաշք տեսարաններով։ Ապա Էրթիջի բերդից կշարունակենք մեր քայլարշավը դեպի խորհրդավոր Ջրովանք, որը ժայռափոր սրբավայր է՝ անտառապատ կիրճի գողտրիկ մի անկյունում, գետի և ժայռերի գեղեցիկ համադրությամբ։ Ջրովանքի հարևանությամբ կտեսնենք նաև շատ գեղեցիկ ջրվեժը, որից հետո էլ կվերադառնանք Արփի գյուղ, ապա և Երևան՝ լիարժեք վայելելով վայոցձորյան այս գեղեցկություններն ու մեր հրաշալի օրը։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 7500 դրամ