ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ ԵՎ ԲԱՐՁՐԱՎԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ ԵՎ ԲԱՐՁՐԱՎԱՆ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Սյունիքի սրտում է հայկական և համաշխարհային ճարտարապետության ամենատպավորիչ օրինակներից Բղենո Նորավանքը։ Այս հոյակերտ կառույցն ուղղակի ապշեցնում է․ յուրահատուկ, նուրբ, տպավորիչ, անսահման տարբերվող, պարուրված հետաքրքիր պատմություններով։ Բղենո Նորավանքն իսկական բացահայտում կլինի, ընդ որում, ոչ միայն ճարտարապետական շատ յուրօրինակ լուծումներով, այլ նաև իր արտահայտիչ քանդակներով։ Գեղեցիկ անտառների գրկում գողտրիկ այս կոթողը կստիպի մեկընդմիշտ թողնել Ձեր սիրտն այստեղ։ Մենք չենք սահմանափակվի այս գլուխգործոցը վայելելով, այլ նաև կայցելենք Սյունիքի կոլորիտով հարուստ Բարձրավան գյուղ՝ բացահայտելու տեղի Սբ Հռիփսիմե եկեղեցին, Բարձրավանի իջևանատունը, ինչպես նաև վայելելու դեպի Որոտանի կիրճ բացվող շքեղ տեսարանները։  

Ոչ բարդ քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 10 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 9500 դրամ