ՀԱՐԱՆՑ ԱՆԱՊԱՏ ԵՎ ՀԻՆ ՇԻՆՈՒՀԱՅՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՀԱՐԱՆՑ ԱՆԱՊԱՏ ԵՎ ՀԻՆ ՇԻՆՈՒՀԱՅՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Որոտանի կիրճը ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի ամենատպավորիչ անկյուններից է։ Այստեղ ոչ միայն շունչ կտրող տեսարանների անսահման առատություն է, այլ նաև պատմական գերհարուստ ու արժեքավոր ժառանգություն։ Սյունյաց աշխարհի ամենանշանավոր վանքերից Հարանց անապատն է լինելու մեր հրաշալի քայլարշավի հիմնական նշանակետը։ Քայլելու ենք Շինուհայր գյուղից, ճանապարհին բացահայտելով նաև Հին Շինուհայրն իր քարաշեն տներով, եկեղեցիներով ու խաչքարերով, բազում հետաքրքիր պատմություններով, ապա անցնելով Որոտանը՝ լեռների գրկում գտնելու ենք խորհրդավոր ու տպավորիչ Հարանց անապատը, որն իր տեղադրությամբ, պատմությամբ և կառուցվածքով ուղղակի խենթացնող է։ Հրաշալի քայլարշավ, շքեղ բնություն, հարուստ պատմություն․ ասել է, թե կատարյալ օրվա նախապայմաններն արդեն իսկ կան։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 17 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 800 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 9500 դրամ