ՈՍԿԵՊԱՐԻ ԳԱՆՁԵՐԸ․ ԲԵՐԴԱՎԱՆՔ, ԲԵՐԴԱՇՏԱՐԱԿ, ԿԱՄՈՒՐՋ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՈՍԿԵՊԱՐԻ ԳԱՆՁԵՐԸ․ ԲԵՐԴԱՎԱՆՔ, ԲԵՐԴԱՇՏԱՐԱԿ, ԿԱՄՈՒՐՋ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեր հերթական, անչափ տպավորիչ ու բացառիկ քայլարշավը Ձեզ է սպասում, և այս անգամ ուղևորվում ենք հեքիաթային Տավուշի Ոսկեպար գյուղ, որն աչքի է ընկնում պատմական գերհարուստ ու բազմազան ժառանգությամբ։ Ոսկեպարի սաղարթախիտ անտառների գրկում մեզ է սպասում աննման Բերդավանքը, որի աղյուսաշեն եկեղեցու հետ մեկտեղ կբացահայտենք նաև նրա հզոր բերդապարիսպները: Մեր ճանապարհին կտեսնենք Ոսկեպարի միջնադարյան կամուրջը, որը հրաշալի ու տպավորիչ կառույց է՝ անչափ համահունչ տեղի շքեղ բնության հետ։ Կտեսնենք նաև իր տեսակի մեջ եզակի բերդաշտարակը, որը նույնպես Ոսկեպարի առանձնացող գանձերից է: Ասել է, թե հրաշալի քայլարշավը և հարուստ պատմությունն ու մշակույթը կապահովեն մեզ վառ զգացողությունների և տպավորությունների հսկա չափաբաժնով։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 18 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 22:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 9000 դրամ