ՎԵՐԵԼՔ ԱՐԱԳԱԾԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԳԱԳԱԹ

ՎԵՐԵԼՔ ԱՐԱԳԱԾԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԳԱԳԱԹ

Արագածի հարավային գագաթը սպասում է մեզ՝ ապահովելու հրաշալի տեսարաններով ու զգացողություններով: Մեր տպավորիչ վերելքը կսկսենք Քարի լճի մոտից, ապա գեղեցիկ արահետներով և շքեղ տեսարանների ուղեկցությամբ կբարձրանանք Արագածի հարավային գագաթ։ Մեր փորձառու լեռնային ուղեկցորդների գլխավորությամբ անվտանգ վերելքն ապահովված է, իսկ Ձեր օրը կլինի հիշարժան և հզոր, ինչպիսին Արագածն է:

Քայլարշավը լինելու է մոտ 11 կմ, լեռան բարձրությունը՝ 3887 մետր, վերելքի հարաբերական բարձրությունը՝ շուրջ 700 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 7000 դրամ