ՎԵՐԵԼՔ ԱՐՏԵՆԻ, ԱՐՏԵՆՈւ ԵՎ ԴԱՇՏԱԴԵՄԻ ԲԵՐԴԵՐ
Մեր այս հրաշալի ուղևորությանը զուգորդված են ինչպես լեռնագնացությունը, այնպես էլ այցելությունը պատմական կոթողներ։ Նախ, կայցելենք Դաշտադեմի բերդ, որը հրաշալի վիճակում տպավորիչ պաշտպանական կառույց է և մեր ամրոցաշինության լավագույն օրինակներից է հանդիսանում։ Այնուհետև կսկսենք Արտենի լեռան շատ հաճելի և տպավորիչ վերելքը, իսկ լեռան գագաթին մեզ են սպասում շունչ կտրող տեսարանները, խորհրդավոր բերդը, որն էլ կբացահայտենք միասին։ Իսկ Արտենու գագաթից էլ կարելի է տեսնել Արարատի, Արագածի, Հայկական պարի անզուգական տեսարանները։ Ուղևորություն, որը կհետաքրքրի ինչպես սկսնակ արշավականներին, այնպես էլ լեռնագնացության սիրահարներին։ Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
Արտենի լեռան վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 7 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մետր, լեռան բարձրությունը՝ 2047 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։