ԱԿՆԱԼԻՃ ԵՎ ՍԵՎԱԲԵՐԴ (ԲԵՌՆԱՏԱՐ + ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԱԿՆԱԼԻՃ ԵՎ ՍԵՎԱԲԵՐԴ (ԲԵՌՆԱՏԱՐ + ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Գեղամա լեռների հրաշալիքներից մեկը՝ Ակնալիճը, սպասում է մեզ։ Մեր հրաշալի ուղևորոթյունը կսկսենք Կոտայքի Սևաբերդ գյուղից, որտեղ մինչ մեր քայլարշավի մեկնարկն անպայման կայցելենք Սևաբերդ՝ ծանոթանալու պաշտպանական կարևոր այս կառույցին։ Նախ, գյուղական բեռնատարով անցնելով Գեղամա լեռների տպավորիչ ճամփաներով, վայելելով գեղեցկագույն տեսարանները, կմոտենանք քայլարշավի մեկնարկի կետին, որտեղից էլ ոչ բարդ ու հաճելի քայլարշավով կհասնենք Ակնալիճ, որտեղ էլ կվայելենք մեր ազատ ժամանակն ու հրաշք համայնապատկերները։ Այնուհետև, կվերադառնանք մեր մեկնարկի կետ՝ Սևաբերդ, որտեղ ցանկացողները կարող են թեյել տեղի հյուրատանը, որից հետո էլ կվերադառնանք Երևան։
 
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
ամենագնացով տեղափոխությունը
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 9500 դրամ