ԳՀՈւԿԻ, ՉՈՐՈւՏԻ, ՆԵՂՈւՑԻ ՎԱՆՔԵՐ, ՊՏՂՆՈւ ՏԱՃԱՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԳՀՈւԿԻ, ՉՈՐՈւՏԻ, ՆԵՂՈւՑԻ ՎԱՆՔԵՐ, ՊՏՂՆՈւ ՏԱՃԱՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Մեկ օրում չորս հոյակերտ կոթող, այն էլ՝ հրաշալի քայլարշավների ուղեկցությամբ։ Այո, նման յուրահատուկ օր հնարավոր է Համշեն տուրի հետ։ Կոտայքի և մասնավորապես Արզականի հրաշալիքների մեր բացահայտումը կսկսենք Նեղուցի վանքից, որը հայկական ճարտարապետության բացառիկ գլուխգործոցներից է։ Նեղուցի վանք կհասնենք ոչ երկար ու հաճելի քայլարշավով, կվայելենք այս տպավորիչ կառույցն իր հարուստ պատմությամբ, կվայելենք նաև այստեղից բացվող հրաշք տեսարանները։ Հաջորդ կանգառը կլինի Չորուտի վանքը կամ նույն ինքը՝ Իշխանավանքը, որը անտառում թաքնված չքնաղ եկեղեցի է, որից ոչ հեռու կա նաև անչափ տպավորիչ և յուրահատուկ խաչքարադաշտ՝ միաձուլված ծառերին և անտառին։ Դեպի Չորուտ կհասնենք անտառային ոչ երկար, բայց շատ գողտրիկ արահետով։ Եվ մեր ծրագրի հաջորդ կանգառը կլինի Գհուկի խորհրդավոր վանքը՝ թաքնված լեռներում և անտառներում։ Գհուկի վանք հասնելու համար մենք արդեն «իսկական» քայլարշավ կունենանք՝ հասնելու այս առեղծվածային վայր և վայելելու հրաշք տեսարաններ։ Իսկ բացի այս, մենք կտեսնենք ևս մեկ հրաշալիք՝ անչափ տպավորիչ և աննկարագրելի շքեղ Պտղնու տաճարը։ Ե՛վ հրաշալի կոթողներ, և՛ հրաշալի քայլարշավներ, որոնք ձեր օրը հագեցած ու գեղեցիկ կդարձնեն։ 

Քայլարշավները լինելու են ընդհանուր մոտ 7 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 6500 դրամ