ԱՃԱՐԿՈՒՏԻ ԳԱՆՁԵՐԸ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԱՃԱՐԿՈՒՏԻ ԳԱՆՁԵՐԸ

Մեր յուրահատուկ ու տարբերվող ծրագրով նախատեսում ենք բացահայտել Աճարկուտի անհամար գանձերից շատերը, որոնք միանշանակ անսահման տպավորելու են։ Մեր տպավորիչ քայլարշավի ընթացքում կայցելենք Աճարկուտ բնակավայր, որտեղ կտեսնենք Խերումյան տոհմի Մելիք Շահնազարի կառուցած Սբ Աստվածածին եկեղեցին, որից հետո ճանապարհը կշարունակենք և կտեսնենք գյուղամիջյան մյուս միջնադարյան եկեղեցին։ Այնուհետև կշարժվենք դեպի Առաքելոց քաղաքատեղի։ Առաքելոցում մեր առաջին կանգառը կլինի իջևանատանը, որից հետո ճանապարհը կշարունակենք դեպի Առաքելոց վանք-բերդ։ Առաքելոց վանքից հետո ճանապարհը կշարունակենք ու կտեսնենք հողածածկ եկեղեցին, ապա միջնադարյան արահետներով կհասնենք Սրանոցի կամ Սամսոնի կամուրջ և մոտակայքում պահպանված միջնադարյան բաղնիք։ Այսպիսով, մեր հրաշալի այցին մտովի կտեղափոխվենք միջնադար ու կքայլենք Հայաստանի գեղեցկագույն արահետներով։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ 22.12
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ

Գրանցում

Գինը՝ 9500 դրամ