ՎԵՐԵԼՔ ԱԲՈՒԼ + ՋԱՎԱԽՔ 2 ՕՐ
Ջավախքի խորհրդանիշ Աբուլ լեռն է մեզ կանչում։ Ջավախքի ամենաբարձր կետը, որտեղից շքեղ տեսարաններ են բացվում դեպի այս դրախտային աշխարհ, միանշանակ կտպավորի Ձեզ և կապահովի վառ զգացողություններ։ Բացի հզոր Աբուլի հրաշալի վերելքը, մենք կհասցնենք վայելել նաև Ջավախքի անհաշվելի գանձերից Փարվանա լիճն ու Գանձա գյուղը՝ Տերյանի տուն-թանգարանով, Ախալքալաքի հզոր բերդն ու Սուրբ Խաչ եկեղեցին։ Լեռնագնացության և պատմամշակութային տուրիզմի հիանալի համադրություն՝ գեղեցկագույն և հիշարժան երկու օր ապահովելու համար։ Այս ամենին գումարում ենք վրանային գիշերակացը, և ուղևորությունն իրապես դառնում է կատարյալ։






Ծրագիր


Գանձա գյուղ և Վահան Տերյանի տուն-թանգարան
Փարվանա լիճ
Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցի
Ախալքալաքի բերդ



Աբուլ լեռան բարձրությունը 3301 մետր է, վերելքի հարաբերական բարձրությունը` մոտ 1300 մետր, քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 16 կմ: Վերելքը սկսելու ենք և ավարտենք Աբուլ գյուղում։ Արշավային հանդերձանքն ու կոշիկները, լապտերիկն ու քնապարկը պարտադիր են։
