ՊՈԼԻՍ - ՍՏԱՄԲՈՒԼ 5 ՕՐ

ՊՈԼԻՍ - ՍՏԱՄԲՈՒԼ 5 ՕՐ

Բազմաշերտ ու հարուստ պատմությամբ Ստամբուլը, որը տեղի հայերը կոչում են Պոլիս, ամբարել է հսկայական ժառանգություն, որն էլ միասին ենք բացահայտելու 5 լիարժեք օրերի ընթացքում։ Պոլիսն առանձնանում է հայկական ներկայությամբ ու տպավորիչ կոթողներով, ինչպես հայերին պատկանող, այնպես էլ հայերի կառուցած։ Հայկական ժառանգության շեշտադրմամբ այս ուղևորության ընթացքում նախատեսված են նաև այցեր Պոլիսի այլ պատմական մեծարժեք վայրեր, ինչը Ձեզ համար լիարժեք կբացահայտի պատմությամբ շնչող այս քաղաքը։ Հայկական և համաշխարհային պատմամշակութային ժառանգության համադրությամբ այս հրաշալի ուղևորությունն իրապես հավակնում է դառնալ ամենատպավորիչներից և տարբերվողներից։ Մեր փորձառու զբոսավարների հետ Դուք Պոլիսը կբացահայտեք ամբողջությամբ՝ ապահով, կազմակերպված ու անչափ հետաքրքիր։ Քաղաքի ամենակենտրոնում գտնվող մեր բարձրակարգ հյուրանոցն էլ հնարավորություն կտա Ձեր երեկոները վայելել Պոլսի ամենաակտիվ զբոսաշրջային փողոցներում։ Իսկ ինքնաթիռի մեկնելու և վերադարձի ժամերը հնարավորություն են տալիս լիարժեք օգտագործել ուղևորության բոլոր օրերը, այդ թվում՝ մեկնելու և վերադարձի։

Առաջիկա մեկնումներ՝ 20.06 - 24.06 10.09 - 14.09 22.10 - 26.10
Մեկնում՝ 06:30, ժամանում՝ 23:30, հասցե՝ Զվարթնոց օդանավակայան
Գինը՝ 295000 դրամ
Ներառում է`
Երևան-Ստամբուլ-Երևան ուղիղ թռիչքով ավիատոմսը (20 կգ ուղեբեռով)
4 աստղանի հյուրանոցը Ստամբուլի կենտրոնում (երկտեղանի համարներ)
նախաճաշերը (բացի առաջին օրվանից)
առաջին օրվա ճաշը
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
ներքին տեղափոխությունները
Ստամբուլի օդանավակայան տեղափոխությունները
Չի ներառում`
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան 15.000 դրամ է, այն պատրաստում է մեր ընկերությունը: Վիզան գնի մեջ ներառված չէ։

Ծրագիր

ՕՐ 1
Երևան-Ստամբուլ թռիչք
տեղափոխում և տեղավորում հյուրանոցում
ճաշ Ստամբուլի ռեստորաններից մեկում

Սբ Երրորդություն հայկական եկեղեցի
Իսթիքլալ պողոտա
Թաքսիմ հրապարակ
Արա Գյուլերի սրճարան
Գալաթայի աշտարակ
Ոսկե եղջյուրի ծովածոց

գիշերակաց հյուրանոցում

Երևանից վաղ առավոտյան թռիչքից հետո վայրէջք կկատարենք Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում, որտեղից մեր ավտոբուսով կմեկնենք հյուրանոց, կտեղավորվենք, ապա տեղի ռեստորաններից մեկում ողջույնի ճաշը կմատուցենք: Այսօր բացահայտելու ենք Ստամբուլի զբոսաշրջային կենտրոնը և քայլելու ենք քաղաքի հին ու գեղեցիկ փողոցներով: Պոլսի այցը կսկսենք Պալյանների կառուցած Սբ Երրորդություն անչափ գեղեցիկ ու տարբերվող հայկական եկեղեցի այցով։ Այնուհետև կքայլենք պատմական կոթողներով հարուստ Իսթիքլալ հետիոտնային պողոտայով՝ հայտնի իր կարմիր տրամվայով, կլինենք Թաքսիմ հրապարակում, որի հարևանությամբ ժամանակին եղել է հայկական եկեղեցի և գերեզմանատուն։ Շատերը Ստամբուլն Արա Գյուլերի աչքերով են տեսել, իսկ մենք կայցելենք նաև մեծանուն լուսանկարչի հայտնի սրճարանը։ Կշարունակենք քայլել դեպի Գալաթայի աշտարակ, ապա կվայելենք Ոսկե եղջյուրի ծովածոցը լեգենդար կամրջից։

ՕՐ 2
նախաճաշ հյուրանոցում

Սուլթանահմեթ հրապարակ
Սբ Սոֆիայի տաճար (Այասոֆիա)
Կապույտ մզկիթ
Գերմանական ցայտաղբյուր
Հիպոդրոմ
Գումգափու թաղամասում պտույտ
Պոլսո Հայոց պատրիարքարան․ Սբ Աստվածածին Աթոռանիստ եկեղեցի
ազատ երեկո

գիշերակաց հյուրանոցում

Մեր հրաշալի ուղևորության երկրորդ օրը կայցելենք Ստամբուլի գլխավոր խորհրդանիշն ու այցեքարտը համարվող Սբ Սոֆիայի հրաշագեղ տաճար, որը ոչ միայն համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց է, այլ նաև այս տաճարի գմբեթը վերականգնել է Անիի աշխարհահռչակ ճարտարապետ Տրդատը: Սբ Սոֆիայի տաճարը բացահայտելուց հետո մենք կայցելենք հարևանությամբ կառուցված ևս մեկ հետաքրքիր կառույց՝ Կապույտ մզկիթ, որի կառուցման վրա մեծ ազդեցություն է թողել հայկական արմատներով Սինան ճարտարապետը: Սուլթանահմեթ հրապարակում տարբեր պատմական շերտերի կոթողներ կտեսնենք, ապա կտեղափոխվենք պատմության ամենախորքը Հիպոդրոմում: Այսօր մեզ է սպասվում նաև այցելություն Պոլսո հայոց պատրիարքարանին կից հայկական Սբ Աստվածածին աթոռանիստ եկեղեցի, ուր կհասնենք Պոլսի գեղեցիկ փողոցներով քայլելով։

ՕՐ 3
նախաճաշ հյուրանոցում

Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի
Սինան Ճարտարապետի Քըլըչ մզկիթ
Դոլմաբահչե պալատ
Այվազովսկու սրահ
Նավարկություն Բոսֆորով․ Արքայազնի կղզիների Քընալը կղզի
ազատ երեկո

գիշերակաց հյուրանոցում

Երրորդ օրը կտեսնենք Ստամբուլի կարևոր հայկական կրթօջախներից Կեդրոնական վարժարանի անմիջական հարևանությամբ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որն անչափ տպավորիչ կառույց է և Պոլսի առանձնացող կոթողներից է: Կտեսնենք նաև հայկական արմատներով լեգենդար ճարտարապետ Սինանի հեղինակած մզկիթներից մեկը։ Այնուհետև, մեզ է սպասվում Դոլմաբահչե պալատը, որը կառուցել են հայ ճարտարապետներ Պալյանները: Պալյանները ոչ միայն Դոլմաբահչեի, այլև Ստամբուլի մի շարք պատմական շինությունների, այդ թվում և մզկիթների հեղինակ են ու վայելում էին մեծ հռչակ: Հայ ճարտարապետների հանճարի արտացոլումն էլ Դոլմաբահչեն է, որը մանրամասն բացահայտելու համար էլ կլինենք այնտեղ: Կտեսնենք նաև Այվազովսկու նկարների ցուցադրությունը, ինչն էլ ավելի տպավորիչ կդարձնի մեր օրը։ Օրվա մնացած հատվածը կանցկացնենք Բոսֆորով նավարկելու և Քընալը կղզի գնալու համար, որտեղ նաև հայկական եկեղեցին կտեսնենք ու կվայելենք մեր ազատ ժամանակը կղզու լողափերում։

OՐ 4
նախաճաշ հյուրանոցում

Բազիլիկա ցիստեռն
Թոփքափը պալատ
Բայազետի հրապարակ
Փակ շուկա
ազատ երեկո

գիշերակաց հյուրանոցում

Մեր այս հրաշալի օրվա առաջին կանգառը Թոփքափը պալատն է, որտեղ մի շարք հետաքրքիր պատմություններ կբացահայտենք: Հսկա այս պալատը ոչ միայն հետաքրքիր է պատմություններով ու հետաքրքիր կառույցներով, այլ նաև այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բոսֆորի նեղուցն ու քաղաքը: Արևելքով ներծծված այս կառույցից հետո մենք կայցելենք Բազիլիկա ցիստեռն, որը դեռևս հռոմեական ժամանակներում կառուցված գետնափոր ջրամբար է, ուր պահպանվել է Գորգոն Մեդուզայի գլխի գեղեցիկ քանդակը: Այս խորհրդավոր ու տպավորիչ վայրից հետո մեզ է սպասում Պոլսի հայտնի հրապարակներից Բայազետի հրապարակը, ինչպես նաև Ստամբուլի լեգենդար վայրերից Փակ շուկան, որտեղ իրենց աշխատանքներն են ներկայացնում նաև հայ ոսկերիչներն ու վարպետները։

ՕՐ 5
նախաճաշ հյուրանոցում

ազատ օր (հավելյալ էքսկուրսիաների հնարավորությամբ)

տեղափոխություն օդանավակայան
Ստամբուլ-Երևան թռիչք

Ազատ օրը կարող եք օգտագործել Ձեր ցանկությամբ ու նախապատվությամբ թանգարանների, գնումների, հետաքրքիր վայրերի այցելության կամ այլ զբաղմունքի համար: Բոլոր այս հարցերով մեր ուղեկցորդը Ձեզ կտրամադրի մանրամասն տեղեկություն: Հնարավոր են նաև խմբի ցանկության դեպքում հավելյալ տուրերի կազմակերպում: Երեկոյան կմեկնենք օդանավակայան և կվերադառնանք Երևան։


Գրանցում

Գինը՝ 295000 դրամ