ԵՐԵՐՈւՅՔ, ՀԱՅԿԱՁՈՐ, ՋՐԱՓԻ, ԱՆԻԻ ՏԵՍԱՐԱՆ, ԲԱԳՐԱՎԱՆ

ԵՐԵՐՈւՅՔ, ՀԱՅԿԱՁՈՐ, ՋՐԱՓԻ, ԱՆԻԻ ՏԵՍԱՐԱՆ, ԲԱԳՐԱՎԱՆ

Խիստ տարբերվող և բացառիկ այս ուղևորությանը կտեսնենք ոչ միայն մեր ճարտարապետության բացառիկ գլուխգործոց, անչափ խորհրդավոր և տպավորիչ Երերույքի տաճարը, այլ նաև կայցելենք Հայկաձոր, որտեղ շատ յուրահատուկ մի վայրից մեզ համար կբացվի Անիի տեսարանն ու Տայլարի յուրահատուկ վանքի համայնապատկերը։ Կտեսնենք նաև Հայկաձորի Կարմիր վանքը, որը սահմանային փշալարերից այն կողմ է: Ջրափիում մենք կտեսնենք տեղի եկեղեցին և իջևանատունը։ Բագրավանում այցի կգնանք Անիի ճարտարապետությամբ ոգեշնչված Բագրավանի Վահանատուն իր հետաքրքիր ցուցադրությամբ։ Բագրավանում կայցելենք նաև Սբ Ավետիս մատուռը, որտեղ պահվում է Անիից բերված հրաշագեղ խաչքարի բեկորը։ Ընդ որում, մեր ուղևորության ժամերը հատուկ են ընտրված, որ կարողանաք տեսնել Երերույքի բացառիկ մայրամուտը, երբ տաճարի քարի գույնը միաձուլվում է արևին և սկսվում է նմանը չունեցող տեսարան․․․

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 11:00, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Ծրագիր

ՕՐ 1
մեկնում Երևանից

Անիի և Տայլարի համայնապատկերը Հայկաձորից
Հայկաձորի Կարմիր վանքի տեսարան
Ջրափիի պատմական իջևանատուն
Ջրափիի Սբ Աստվածածին եկեղեցի
Բագրավանի Վահանատուն և ցուցադրություն
Բագրավանի Սբ Ավետիս մատուռ և Անիից բերված խաչքար
Երերույքի տաճար

վերադարձ Երևան


Գրանցում

Գինը՝ 7000 դրամ