Համշեն Տուր
Չարենցի 17, Երևան, ՀՀ

ՈՍԿԵ ԺԱՅՌԵՐԻ ԿԻՐՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ՈՍԿԵ ԺԱՅՌԵՐԻ ԿԻՐՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Հրավիրում ենք միասին ուղևորվել Արարատի մարզ և բացահայտել անչափ հետաքրքիր քայլարշավային երթուղի՝ Ոսկե ժայռերի կիրճը։ Այս երթուղին լավագույն տարբերակն է նրանց համար, ովքեր սիրում են վայրի բնություն, յուրահատուկ ժայռային գոյացություններ և քայլարշավներ՝ հեռու հայտնի ու մարդաշատ տուրիստական ուղղություններից։

Արևի լույսի ներքո ոսկեգույն փայլող ուղղաձիգ ժայռերը, նեղ քարե միջանցքներն ու չորացած գետի հունը ստեղծում են «հայկական Արիզոնայի» տպավորիչ մթնոլորտ։ Արշավի ընթացքում կտեսնենք բնության քանդակած յուրահատուկ ժայռերը, որոնք նման են կենդանիների։

Մեր արշավի եզրափակիչ մասը կլինի աննկարագրելի տեսարանը դեպի բիբլիական Արարատ լեռը։ Մեզ սպասում է գեղեցիկ հիշողություններով և անմոռանալի լուսանկարներով լի մի օր։

👣Քայլարշավի ընդհանուր երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 450 մետր, այն լիովին հարմար է նաև սկսնակ արշավականների համար։

Առաջիկա մեկնումներ՝ 13.12
Մեկնում՝ 08:30, ժամանում՝ 18:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)

Գրանցում

Գինը՝ 7500 դրամ