ԹՄԿԱԲԵՐԴ + ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՎ ԽԵՐԹՎԻՍԻ ԲԵՐԴԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԹՄԿԱԲԵՐԴ + ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՎ ԽԵՐԹՎԻՍԻ ԲԵՐԴԵՐ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Դեպի Ջավախք մեր այս հրաշալի այցին շեշտադրված են այցերը տեղի հզոր բերդերը, մասնավորապես, տպավորիչ քայլարշավ կունենանք դեպի լեգենդար Թմկաբերդ։ Բացի այդ, կտեսնենք նաև Ախալքալաքի հզոր ու Խերթվիսի տպավորիչ բերդերը, ինչպես նաև Ախալքալաքի կենտրոնում գտնվող Սբ Խաչ եկեղեցին։ Մեր մեկօրյա ուղևորությունը հնարավորություն կտա ճանաչելու պատմական Գուգարքի բերդաշինության գեղեցիկ ու հետաքրքիր օրինակները, որոնք միանշանակ տպավորելու են Ձեզ։ Անչափ տարբերվող է Թմկաբերդի քայլարշավը, իսկ բերդն ու բերդից բացվող տեսարանները գլխապտույտ գեղեցիկ են։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 5 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ 

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00, ժամանում՝ 22:30, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 15000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 15000 դրամ