ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՁՈՐ ԵՎ ՏԱՓԻ ԲԵՐԴ (ԹԵԹԵՎ ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Երկու հրաշալի և յուրօրինակ վայր մեկ ուղևորության ընթացքում։ Այս հիանալի քայլարշավին մենք նախ կայցելենք Հրեշտակների ձորի այն տպավորիչ հատվածը, որն իր յուրօրինակությամբ և ժայռերի գեղեցկությամբ մեծ հետաքրքրություն է առաջ բերել։ Այնուհետև, հնարավորություն կունենանք տեսնել Կոտուց լեռան լանջին կառուցված Տափի հայտնի ու լավ պահպանված միջնադարյան բերդը: Գեղեցիկ բարձունքի վրա՝ լեռներով շրջապատված, ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդը ժողովրդի շրջանում հայտնի է նաև Գևորգ Մարզպետունու բերդ անունով։ Բերդ կհասնենք գեղեցիկ քայլարշավով: Հետաքրքիր և տարբերվող ուղևորություն՝ հրաշալի մատուցմամբ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 10:00,
ժամանում՝ 18:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 6500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը