ՎԵՐԵԼՔ ՇՐԵՇՏԱՍԱՐ ԵՎ ՆՐԲՈՒՅՆ ԲԵՐԴ
Վայոց ձորի գեղեցկագույն լեռներից Շրեշտասարն է մեզ կանչում։ Տպավորիչ արահետներն ու շունչ կտրող տեսարանները կապահովեն հրաշալի զգացողությունները։ Դեպի Շրեշտասարի գագաթ կսկսենք քայլել Ելփին գյուղից, ուր էլ կվերադառնանք մեր հրաշք օրվա ավարտին։ Ի դեպ, լեռան գագաթի հնամենի բերդը, որը տեղացիները կոչում են Նրբույն, կլինի նաև յուրահատուկ բացահայտում պատմության սիրահարների համար։
Շրեշտասարի վերելքն ու հետ վերադարձն ընդհանուր լինելու է մոտ 15 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 750 մետր, լեռան բարձրությունը՝ 2098 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։
Առաջիկա մեկնումներ՝
Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 08:00,
ժամանում՝ 19:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը