ՄԱՍՏԱՐԱ, ԻՐԻՆԴ, ՇԵՆԻԿ, ԳԱՌՆԱՀՈՎԻՏ, ԴԱՇՏԱԴԵՄ, ԹԱԼԻՆ

ՄԱՍՏԱՐԱ, ԻՐԻՆԴ, ՇԵՆԻԿ, ԳԱՌՆԱՀՈՎԻՏ, ԴԱՇՏԱԴԵՄ, ԹԱԼԻՆ

Դեպի Արագածոտնի թաքնված հրաշալիքներ մեր ուղևորությանը մենք կտեսնենք շատ յուրահատուկ, բայց և քիչ հայտնի կոթողներ, որոնք միանշանակ կտպավորեն ու կգերեն Ձեզ։ Առաջին այցը կլինի ոչ շատ հայտնի, բայց շատ կարևոր մի հուշարձան՝ 7-րդ դարում կառուցված Իրինդի Սուրբ Գևորգ եկեղեցին, որը վերջերս նոր ու հետաքրքիր շունչ է ստացել: Այնուհետև կուղևորվենք Մաստարա, որտեղ կտեսնենք իր ճարտարապետական ոճով տարբերվող, վաղ միջնադարյան գլուխգործոցներից Սուրբ Հովհաննես եկեղեցին, ինչպես նաև Սուրբ Նշան անունով գեղեցկագույն խաչքարը: Մեր մյուս կանգառը Շենիկ բնակատեղիում է, որը լճակի և եկեղեցիների հետ հրաշալի տեսարանով է ներկայանում այցելուներին, այն էլ՝ պատմության խորքերից: Մենք կլինենք նաև Գառնահովիտ գյուղում, որտեղ կտեսնենք անչափ տպավորիչ ու մեծարժեք Սուրբ Գևորգ եկեղեցին: Այնուհետև կուղևորվենք դեպի Թալին, ուր մեզ է սպասում Սուրբ Կաթողիկե եկեղեցին՝ նշանավոր իր արտաքին հարուստ հարդարանքով: Բայց սա դեռ ամենը չէ․ մեր ուղևորության կարևոր կանգառներից է Դաշտադեմի բերդը, որը միջնադարյան ամրոցաշինության լավագույն ու տպավորիչ օրինակներից է: Իրապես հագեցած և բովանդակալից ուղևորություն, որը հնարավորություն կտա բացահայտելու մեր հայրենիքի պակաս հայտնի, բայց նաև խիստ արժեքավոր վայրերը:

Առաջիկա մեկնումներ՝ 30.11
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 7500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Ծրագիր

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳԱՆՁԵՐԸ
մեկնում Երևանից

Իրինդի Սուրբ Գևորգ եկեղեցի
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի
Մաստարայի Սուրբ Նշան խաչքար
Շենիկ բնակատեղի և եկեղեցիներ
Գառնահովտի Սուրբ Գևորգ եկեղեցի
Թալինի Կաթողիկե տաճար և Սբ Աստվածածին եկեղեցի
Դաշտադեմի բերդ

վերադարձ Երևան


Գրանցում

Գինը՝ 7500 դրամ