ՎԵՐԵԼՔ ԽՈւՍՏՈւՓ

ՎԵՐԵԼՔ ԽՈւՍՏՈւՓ

Միշտ երազե՞լ եք հասնել ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկի՝ Խուստուփի գագաթ, ինչպես նաև գագաթից վայելել ոչ պակաս գեղեցիկ տեսարանները։ Մեր երկօրյա ծրագիրը հենց ձեզ համար ենք կազմել՝ անչափ սիրով և կազմակերպվածության բարձր աստիճանով։ Խիստ տպավորիչ ու խորհրդանշական լեռան բարձրությունը 3201 մետր է, և Դուք կարող եք այդ բարձրությունից վայելել շրջակայքի անսահման գեղեցկությունն ու վեհ լեռն ինքնին։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 23:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 32000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
ամենագնացով տեղափոխությունը
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը
երկտեղանի և երեքտեղանի վրանները

Ծրագիր

ՕՐ 1

Երևանից առավոտյան կուղևորվենք Սյունիք՝ դեպի Կապանի Բաղաբուրջ գյուղ, որտեղից ամենագնացներով կհասնենք Նավչայ և որտեղ էլ կլինի մեր վրանատեղին, այն էլ՝ 2000 մետրից ավել բարձրության վրա: Կպատրաստենք մեր վրանները, ինչպես նաև տեղում խարույկ կվառենք ու կվայելենք երեկոն։ Աստղազարդ գիշեր, հրաշալի պատմություններ, անկրկնելի տրամադրություն և հրաշք վերելքի սպասում։

ՕՐ 2

Վաղ առավոտյան, վայելելով վրանատեղիից բացվող հրաշալի տեսարանն ու թեթև նախաճաշը, շքեղ արևածագի ուղեկցությամբ կսկսենք վերելքը դեպի Խուստուփի գագաթ։ Ճանապարհին կտեսնենք Խուստուփի արծիվ Գարեգին Նժդեհի հուշարձանը: Իսկ Խուստուփի գագաթ հասնելով՝ կվայելենք շունչ կտրող տեսարաններ, ինչից հետո միայն կվերադառնանք վրանատեղի, ապա նաև Բաղաբուրջ ու Երևան՝ ժողովելով գեղեցիկ ու անմոռաց հուշեր ամբողջ կյանքի համար։

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1100 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները, լապտերիկն ու քնապարկը պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։


Գրանցում

Գինը՝ 32000 դրամ