ԽՈՐԱԿԵՐՏ (ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Գերբացառիկ մեր շարքի շրջանակներում այս անգամ մեկնում ենք հոյակերտ ԽՈՐԱԿԵՐՏԻ վանք։ Պատմական և ճարտարապետական մեծագույն նշանակությամբ այս սքանչելի կոթողը hայ-վրացական սահմանի անմիջական հարևանությամբ է (Վրաստանի տարածքում)։ Խորակերտ այցելելու համար պետք է հատուկ թույլտվություն, որը Համշեն տուրն ունի։ Միացեք եզակի ու բացառիկ այս ուղևորությանը և տեսեք ու շոշափեք անհասանելի թվացող այս գլուխգործոցը։
Ոչ բարդ քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։
Առաջիկա մեկնումներ՝
11.05 , դիմելու վերջնաժամկետ՝ մայիսի 1
Մեկնում՝ 07:00,
ժամանում՝ 23:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 15000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը