ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ԳՐԻԳՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑԻ (ԲԱՑԱՌԻԿ)

ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ԳՐԻԳՈՐԱՇԵՆ ԵԿԵՂԵՑԻ․ ԲԱՑԱՌԻԿ

Շարունակելով սահմանային կոթողներ մեր գերբացառիկ այցերը՝ մեկնում ենք Արագածավանի Սուրբ Երրորդություն, նույն ինքը՝ վեցխորան Գրիգորաշեն եկեղեցի։ Այն ոչ միայն մեր սահմանային հրաշք կոթողներից է, այլ նաև մեր պատմության հնագույն եկեղեցիներից մեկը, որն առանձնանում է իր հետաքրքիր ու յուրահատուկ ճարտարապետությամբ։ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի մոտ, Ախուրյան գետի անմիջական ափին գտնվող և 7-րդ դարով թվագրվող Գրիգորաշեն եկեղեցին ՀՀ-ի տարածքում է, բայց սահմանային փշալարերից այն կողմ է և սովորական պայմաններում անհասանելի։ Հատուկ թույլտվությամբ բացառիկ հնարավորություն կստանանք այցելելու այս պատմական կառույցը և վայելելու Ախուրյանի ափի հերթական գլուխգործոցը։ Անչափ տպավորիչ, գերբացառիկ և ամբողջ կյանքում հիշելու ուղևորություն է սպասվում Ձեզ։ 
 
Ոչ բարդ քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ։ Ըստ իրավիճակի՝ հնարավոր է լինում եկեղեցուն մոտենալ ավտոմեքենայով, սակայն քայլարշավին պատրաստ լինելը նախընտրելի է։ 

Առաջիկա մեկնումներ՝ 26.04 , դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 1
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 18:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9500 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 9500 դրամ