ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ԳՐԻԳՈՐԱՇԵՆ (ՍԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ) ԵԿԵՂԵՑԻ

Արագածավանի Գրիգորաշեն Սուրբ Երրորդություն եկեղեցին վաղմիջնադարյան, վաղքրիստոնեական ամենայուրօրինակ ու տարբերվող եկեղեցիներից է, որի պատմական և ճարտարապետական արժեքն անգին է։ Յուրահատուկ այս կեղեցին կառուցվել է 6-7-րդ դարերում, Ախուրյան գետի ձախ ափին բարձրացող ժայռի վրա։ Իր գեղեցիկ տեղադրությամբ և յուրահատուկ ճարտարապետությամբ հայկական ամենատպավորիչ եկեղեցիների թվում է։ Կառուցված է դեղնակարմրավուն տուֆից, գմբեթավոր, վեց խորան ունեցող եկեղեցի է: Եկեղեցին Գրիգորաշեն է կոչվում կառուցող ճարտարապետ Գրիգորի անունով, օծված է որպես Սուրբ Երրորդություն։ Արագածավանի եկեղեցի կոչվում է, քանի որ գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղից ոչ հեռու։ Եկեղեցին հայ-թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ է, ՀՀ-ի տարածքում, սակայն սահմանային գոտում լինելու պատճառով առանց հատուկ թույլտվության փակ է այցելությունների համար։ Համշեն տուրը, ստանալով համապատասխան թույլտվությունը, կարողանում է կազմակերպել այց Արագածավանի եկեղեցի։