Արծվաբերի վանք | #չտեսնված

Վանի անհաշվելի գանձերի թվում խիստ առանձնանում է Արծվաբերի վանքը։ Գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է։ Վաղմիջնադարյան նշանավոր այս վանքը մոտ է Արճեշ քաղաքին։ Թեև զգալի հոշոտվել է տեղացիների և գանձագողերի կողմից, բայց դեռ ամբողջությամբ խոնարհված չէ։ Վանքի այլ շինությունները, խաչքարերը մեր օրեր չեն հասել։ Բավական բարդ ու հետաքրքիր ճարտարապետություն ունի, հռիփսիմեատիպ է։ Առանձնանում է նաև ուրարտական արձանագրությամբ քարը որպես ավանդատան բարավոր կիրառելու հետաքրքիր օրինակը։ Ներկայում քրդաբնակ գյուղի կենտրոնում է, օր օրի վատթարացող վիճակով։ Անգամ կիսավեր վիճակում վանքն անչափ տպավորիչ է, և ամեն բեկորը կարողանում է փոխանցել փառահեղ անցյալը։

#Չտեսնված շարքով պատմում ենք հայկական ժառանգության քիչ հայտնի, բայց անչափ արժեքավոր կոթողների, ինչպես նաև բնության մասին, ինչը Գևորգ Պետրոսյանի ու Համշեն տուրի՝ 10-ից ավելի տարիների պրպտումների արդյունքն են։