Աղբերկա վանք

Սասունը զարմացնելու, հիացնելու, տպավորելու, աննման զգացողություններ փոխանցելու աշխարհ է։ Այս լեռներում ոչ միայն բազում առասպելներ, երգեր ու պարեր են ծնվել, այլ նաև բացառիկ պատմական կոթողներ։ 

Եվ այդ կոթողների մեջ իր ուրույն տեղն ունի ԱՂԲԵՐԿԱ վանքը՝ Սասունի Խութի բացառիկ հրաշալիքը։ Երևի թե գետի այն ափին իմ տեսած ամենախոշոր վանքի հետ գործ ունենք։ Հրաշալի տեղադրությանը գումարվում է իր հետաքրքիր կառուցվածքը, ինչը տպավորությունները դարձնում է անասանելի զորեղ։ Անունը կապում են բուժիչ ու սրբացված աղբյուրի հետ, որի մոտ էլ վանքը կառուցվել է։ Ի դեպ, աղբյուրից բախտ եմ ունեցել ջուր խմելու։ Անունը ոչ միայն Աղբերկա է և նմանատիպ Աղբերիկ ձևով է հիշատակվում, այլ նաև ունի Վանդիր անվանումը։ Վանքի հիմնական շինությունների թվագրումը 9-13-րդ դարերին է առնչվում։ Ավանդազրույցները հասցնում են ընդհուպ առաջին դար՝ Սբ Թադևոսի կողմից կառուցված լինելու․ եկեղեցիներից մեկը ևս կրում է Սբ Թաևոսի անունը։ Իհարկե, ինչպես գրեթե բոլոր հայկական վանքերի դեպքում, Աղբերկա վանքն էլ հոշոտված է գանձագողերի կողմից․ քարահանք դառնալուն օգնել է, որ բնակավայրերից համեմատաբար հեռու է։

#Չտեսնված շարքով պատմում ենք հայկական ժառանգության քիչ հայտնի, բայց անչափ արժեքավոր կոթողների, ինչպես նաև բնության մասին, ինչը Գևորգ Պետրոսյանի ու Համշեն տուրի 10-ից ավելի տարիների պրպտումների արդյունքն են։