ԱՆՄՈՌԱՆԱԼԻ 6 ՕՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՍՐՏՈՒՄ․ ՍԱՄԱՐՂԱՆԴ, ԲՈՒԽԱՐԱ, ՏԱՇՔԵՆԴ
Ուզբեկստանը հարուստ պատմության ու ինքնատիպ մշակույթի, շքեղ ճարտարապետության ու համեղ խոհանոցի, արևելյան գունեղ շուկաների ու ջերմ մարդկանց երկիր է։ Այս ամենը միասին կբացահայտենք մեր հագեցած վեցօրյա ուղևորության ընթացքում։
Մետաքսի ճանապարհի երեք գոհարները՝ Սամարղանդը, Բուխարան ու Տաշքենդը, մեզ կհիացնեն իրենց պատմական ժառանգությամբ, անկրկնելի ճարտարապետությամբ ու յուրահատուկ մթնոլորտով։ Կքայլենք հին թաղամասերով, կայցելենք շքեղ համալիրներ ու աշխույժ շուկաներ և մոտիկից կծանոթանանք տեղի մշակույթին ու առօրյային։
ՀՀ քաղաքացիներին Ուզբեկստան մեկնելու համար վիզա անհրաժեշտ չէ։ Երևանից կմեկնենք ուղիղ չվերթով։ Ուզբեկստանն անվտանգ երկիր է՝ լավ զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներով, իսկ տեղացիների հյուրընկալությունն ու համեղ խոհանոցն ուղևորությունն ավելի հիշարժան կդարձնեն։
ՕՐ 1 | ՏԱՇՔԵՆԴ․ Արևելքի սիրտը
-
Ուղիղ թռիչք Երևանից Տաշքենդ
-
Քաղաքային շրջայց՝ արևելյան շուկա, թանգարան, մզկիթներ և քաղաքի գլխավոր հրապարակներ
-
Գիշերակացը՝ Տաշքենդում
Վաղ առավոտյան Երևանից ուղիղ չվերթով կմեկնենք Տաշքենդ։ Մոտ երեք ժամ տևողությամբ թռիչքից հետո կուղևորվենք հյուրանոց, իսկ օրվա մնացած մասը կնվիրենք Ուզբեկստանի մայրաքաղաքի բացահայտմանը։
Քաղաքային շրջայցի ընթացքում կծանոթանանք Տաշքենդի պատմական ու ժամանակակից դիմագծին։ Կտեսնենք քաղաքի գլխավոր հրապարակները, կայցելենք թանգարան ու մզկիթներ և կշրջենք աշխույժ արևելյան շուկայում։
ՕՐ 2 | ՍԱՄԱՐՂԱՆԴ․ Արևելքի գոհարը
-
Տաշքենդից Սամարղանդ՝ արագընթաց գնացքով
-
Քաղաքային շրջայց՝ Ռեգիստան, Գուր Էմիր, Բիբի Խանում, Շահ-ի Զինդա և Սիաբի շուկա
-
Գիշերակացը՝ Սամարղանդում
Առավոտյան արագընթաց գնացքով Տաշքենդից կմեկնենք Սամարղանդ և կսկսենք բացահայտել այս բացառիկ քաղաքի հարուստ պատմական ժառանգությունը։
Կտեսնենք Սամարղանդի խորհրդանիշը և Ուզբեկստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ շքեղ Ռեգիստանի հրապարակը։ Կայցելենք Գուր Էմիրի դամբարան, Բիբի Խանումի ու Շահ-ի Զինդայի համալիրներ և Սիաբի գունեղ շուկա։
ՕՐ 3 | ՍԱՄԱՐՂԱՆԴ․ Արևելքի գոհարը
-
Սամարղանդի շրջայցի շարունակություն՝ Աֆրասիյաբ հնավայր, պատմության թանգարան, Դանիել մարգարեի դամբարան, Ուլուգբեգի աստղադիտարան և այլ պատմական հուշարձաններ
-
Գիշերակացը՝ Սամարղանդում
Այսօր կշարունակենք բացահայտել Սամարղանդը՝ ավելի խորությամբ ծանոթանալով քաղաքի պատմությանը, ճարտարապետությանն ու մշակույթին։
Կայցելենք Դանիել մարգարեի դամբարան, կծանոթանանք Աֆրասիյաբ հնավայրի ուշագրավ գտածոներին, իսկ Ուլուգբեգի աստղադիտարանում կիմանանք, թե ինչպես են հարյուրավոր տարիներ առաջ հետևել աստղերին։ Ժամանակ կունենանք նաև վայելելու Սամարղանդի մթնոլորտն ու ծանոթանալու քաղաքի առօրյային։
ՕՐ 4 | ԲՈՒԽԱՐԱ․ Մետաքսի ճանապարհի ադամանդը
-
Սամարղանդից Բուխարա՝ արագընթաց գնացքով
-
Քաղաքային շրջայց՝ Արկ ամրոց, Պոյ Կալյան, Լյաբի Հաուզ և Չոր Մինոր
-
Գիշերակացը՝ Բուխարայում
Առավոտյան արագընթաց գնացքով Սամարղանդից կմեկնենք Մետաքսի ճանապարհի մեկ այլ գոհար՝ Բուխարա։
Քաղաքային շրջայցի ընթացքում կբացահայտենք Բուխարայի պատմական կենտրոնը։ Կայցելենք հզոր Արկ ամրոց, Պոյ Կալյան և Լյաբի Հաուզ համալիրներ, կտեսնենք գեղատեսիլ Չոր Մինորը, պատմական մզկիթներ, մեդրեսեներ ու այլ ուշագրավ կառույցներ։
ՕՐ 5 | ԲՈՒԽԱՐԱ․ Մետաքսի ճանապարհի ադամանդը
-
Բուխարայի շրջայցի շարունակություն՝ պատմական հուշարձաններ, շուկաներ և հին քաղաքի թաղամասեր
-
Բուխարայից Տաշքենդ՝ ներքին չվերթով կամ արագընթաց գնացքով
-
Գիշերակացը՝ Տաշքենդում
Այսօր կշարունակենք բացահայտել Բուխարան՝ հազարամյակների պատմություն ունեցող մի քաղաք, որտեղ միահյուսվել են տարբեր դարաշրջաններ ու մշակույթներ։
Կքայլենք հին թաղամասերով, կտեսնենք գունեղ շուկաներ ու միջնադարյան կառույցներ և կզգանք Մետաքսի ճանապարհի կարևորագույն քաղաքներից մեկի անկրկնելի մթնոլորտը։ Բուխարայի պատմական կենտրոնում քայլելիս կթվա, թե ժամանակի մեջ հետ ենք գնում։ Երեկոյան կվերադառնանք Տաշքենդ, կհանգստանանք ու կպատրաստվենք հաջորդ օրվա թռիչքին դեպի Երևան։
ՕՐ 6 | ՏԱՇՔԵՆԴ․ շարունակելով բացահայտումները
-
պտույտ Տաշքենդում և ազատ ժամանակ
-
ընթրիք Տաշքենդում
- Տեղափոխություն Տաշքենդի միջազգային օդանավակայան
-
ուղիղ թռիչք Տաշքենդից Երևան
Այսօր մի փոքր կհանգստանանք, ապա կսկսենք Տաշքենդի բացահայտման շարունակությունը։ Երեկոյան կունենանք նաև հրաժեշտի ընթրիք։ Ուշ երեկոյան կմեկնենք Տաշքենդի միջազգային օդանավակայան, որտեղից ուղիղ չվերթով կվերադառնանք Երևան։ Մեզ հետ տուն կբերենք Ուզբեկստանի գունեղ քաղաքների, ջերմ հանդիպումների ու միասին անցկացրած օրերի հիշողությունները։
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ԳԻՆԸ՝ 399 000 ԴՐԱՄ
Փաթեթի մեջ ներառված են՝
-
Երևան–Տաշքենդ–Երևան ուղիղ չվերթների ավիատոմսերը՝ 3 կգ + 10 կգ ուղեբեռով
-
Բուխարա–Տաշքենդ ներքին չվերթի կամ արագընթաց գնացքի տոմսը
-
Ուզբեկստանի ներսում ծրագրով նախատեսված բոլոր տեղափոխություններն ու գնացքի տոմսերը
-
Տեղացի զբոսավարի ծառայությունը
-
Համշեն Տուրի զբոսավարի ծառայությունը
-
Հինգ գիշերակաց՝ 4 աստղանի կամ բուտիկ հյուրանոցների երկտեղանի համարներում
-
Նախաճաշերը հյուրանոցներում
-
Բոլոր ընթրիքները
-
Ծրագրով նախատեսված բոլոր մուտքավճարները
Առաջիկա մեկնումներ՝
13.05 - 19.05
Մեկնում՝ 07:20,
ժամանում՝ 23:59,
հասցե՝ Զվարթնոց օդանավակայան
Գինը՝ 399000 դրամ


