ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 7 ՕՐ

ՆԵՄՐՈՒԹ, ԱՆԻ, ՎԱՆ, ԴԵՐՍԻՄ, ԽԱՐԲԵՐԴ, ՄԱԼԱԹԻԱ, ԿԱՐՍ, ԵՐԶՆԿԱ, ԷՐԶՐՈՒՄ, ՍԱՍՈՒՆ

Հագեցած ու բացառիկ յոթօրյա այս ուղևորությանը տեսնելու եք Վանը, Անին, Կարսը, Դերսիմը, Երզնկան, Էրզրումը, Դերջանը, Խարբերդը, Մալաթիան, Տիգրանակերտ-Դիարբեքիրը, Բինգյոլը, Բիթլիսը, Բայազեդը, Նեմրութ(ները), Արածանի, Արաքս, Եփրատ, Տիգրիս գետերը, անցնելու եք Մասիսի լանջերով, Սասունով, Սարիղամիշով, Իգդիրով, մի շարք այլ հրաշալի վայրերով։ Այս ֆանտաստիկ ու բովանդակալից ուղևորության ընթացքում այցելելու եք միշտ կանչող Դերսիմ ու պատմական Երզնկա, խորհրդավոր Անի Կամախ, Ծոփքի ու Փոքր Հայքի հրաշալիքներ, Հին աստվածների Նեմրութ, ինչպես և Վանա ծովի Նեմրութ, բազմաթիվ այլ պատմական վայրեր: Տարբերվող և գեղեցիկ յոթ օր է սպասվում։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 05:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 185000 դրամ
Ներառում է`
3+ աստղանի հյուրանոց (երկտեղանի և երեքտեղանի համարներ)
բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter/VW)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը (հայ թուրքագետներ)
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
տեսարժան վայրերի մուտքի տոմսերը (բացի Անիից, Նեմրութից և Սբ․ Խաչից)
Վանում և Եփրատում նավարկության վճարները
Չի ներառում`
Թուրքիայի մուտքի վիզան՝ ՀՀ քաղաքացիների համար 15 000 դրամ, այն պատրաստում է մեր ընկերությունը
Գնի մեջ ներառված չեն Անիի, Աղթամարի և Նեմրութի մուտքավճարները, որոնք միասին կազմում են 35 եվրո:

Ծրագիր

ՕՐ 1 | ՀՐԱՇԱԼԻ ԱՆԻՆ Ու ՀԶՈՐ ԿԱՐՍԸ
մեկնում՝ Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարծախ [Վրաստան]

Ծովակն Հյուսիսոյ լիճ
Անի. Մայր տաճար, Սբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն եկեղեցիներ, պարիսպներ, այլ կոթողներ
Կարս. Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն

ընթրիք Կարսում
գիշերակաց՝ Կարս

Մեր հրաշալի ուղևորությունը սկսում ենք չնաշխարհիկ Ծովակն Հյուսիսո (մեր օրերում՝ Չըլդըր) լճի ափերով՝ ուղի բռնելով դեպի հայոց թագավորների բերդաքաղաք Կարս: Առանձնահատուկ է ուղևորությունը դեպի Կարս, որտեղ մեզ հայկական պատմության և՛ փառավոր, և՛ տխուր էջերն են սպասում: Կարուց բերդը հաղթահարելուց հետո ձեր առջև բացվում է երբեմնի հայկական հրաշք քաղաքի համայնապատկերը, որտեղ իր ուրույն տեղն ունի ամենայուրահատուկ ճակատագրով Սբ Առաքելոց եկեղեցին: Կարսում ինչպե՞ս կարելի է չանցնել Վարդանի կամրջով, ինչպե՞ս չգնալ այն տունը, որտեղ ենթադրաբար ապրել է Չարենցը: Տեղն է վերհիշել «Երկիր Նաիրին»: Եվ ահա, մեր հաջորդ կանգառը հրաշալի Անին է: Հազար ու մեկ եկեղեցիների քաղաքում մեզ հիանալի շրջագայություն է սպասվում՝ պատմության խորխորատներում քարացած ինքնին մի պատմություն դարձած շքեղ քաղաքն ուղղակի չի կարող անտարբեր թողնել, չի կարող չհուզել: Բոլորին է պարուրում իրարամերժ զգացմունքները՝ հպարտություն և ցավ, հիասքանչ եկեղեցիներ, տպավորիչ շինություններ, նախկին փառքի լուռ վկայություն: Տեսնել Անին ու ապրել, այո՛, ապրե՛լ։ Տեսնել Անին ու փաստել, որ այն ավերակ չէ՛։ Երեկոն Կարսում է։

ՕՐ 2 | ՀՆԱԳՈՒՅՆ ՀԵՏՔԵՐՈՎ
նախաճաշ հյուրանոցում

Սարիղամիշի անտառներ
Բասեն. Հովվի կամուրջ և Արաքս գետ
Կարին (Էրզրում). Հայկական եկեղեցի, Կարնո բերդ, Սանասարյան վարժարան
Դերջան. Ապրանից վանք և հսկա խաչքարեր
Երզնկայի բազմահարկ ջրվեժ

ընթրիք Երզնկայում
գիշերակաց՝ Երզնկա

Հզոր Կարսն ու սքանչելի Անին բացահայտելուց հետո մեր ճանապարհը գնում է դեպի Կարնո աշխարհ: Կանցնենք բազում պատմություններով հայտնի Սարիղամիշի մշտադալար անտառներով, որից հետո Բասենում կանգ կառնենք Մայր Արաքսի ափին, այն վայրում, որտեղ Հովվի միջնադարյան հոյակերտ կամուրջն է: Ցանկացողները կարող են անգամ Արաքս գետը մտնել: Իսկ Բասենից հետո մուտք կգործենք Էրզրում: Կարինը կամ մերօրյա Էրզրումը դեռ պահել է հայկական հետքը՝ Սբ Աստվածածին եկեղեցին, Սանասարյան վարժարանը, որոնցից յուրաքանչյուրն իր ուշագրավ պատմությունն ունի: Տպավորիչ են նաև Կարնո բերդի պահպանված հատվածները: Էրզրումից հետո կանցնենք Դերջանի շրջանով, որտեղ պահպանվել է Ապրանից վանքն ու ֆանտաստիկ խաչքարերը՝ շուրջ 6 մետր բարձրությամբ, որոնք ամենաբարձրն են համարվում: Ապրանից վանքից հետո կգնանք Երզնկա, իսկ ճանապարհին հաճելի դադար կանենք Երզնկայի ջրվեժի մոտ, որին կոչում են նաև բազմահարկ ջրվեժ: Երեկոն Երզնկայում է։

ՕՐ 3 | ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՃԱՄՓԱՆԵՐԻՆ
նախաճաշ հյուրանոցում

Անի Կամախ. Կամախի բերդ
Դերսիմի շրջան և Դերսիմ քաղաք
Մնձուր գետի կիրճ և Անահիտի աղբյուրներ

ճաշ/պիկնիկ Դերսիմում

Եփրատով նավարկություն. Բերդակ բերդի տեսարան
Խարբերդ. Խարբերդի բերդ և Հին քաղաք

գիշերակաց՝ Խարբերդ

Վերհիշել անցյալի փառքը․ այսպես կարելի է բնութագրել ուղևորությունն Անի Կամախ, որտեղ, ըստ պատմագիրների, թաղված են եղել հայոց արքաները: Անի Կամախը եղել է նաև հեթանոս շրջանի կարևորագույն հոգևոր կենտրոններից՝ հանդիսանալով Անահիտ աստվածուհու պաշտամունքի խոշոր կենտրոններից: Անի Կամախից հետո կմեկնենք Դերսիմ աշխարհ՝ բարձր լեռներով և մաքրամաքուր գետերով այս շրջանը պատմության հետաքրքիր ու յուրօրինակ վայրերից է, որի հետ ծանոթությունը շատերի երազանքն է: Դերսիմում կանցնենք Մնձուր գետի գլխապտույտ գեղեցիկ կիրճով ու կհասնենք Անահիտի աղբյուրներին։ Դերսիմը վայելելուց հետո պահն է նավարկելու Եփրատով ու վայելելու Բերդակ բերդի անսահման գեղեցիկ տեսարանը։ Մեր հաջորդ կանգառը Խարբերդում է, որը ևս մեր հարուստ պատմության վկաներից է: Այստեղ կտեսնենք Խարբերդի հզորագույն ու տպավորիչ բերդը, ապա նաև հին քաղաքի հայկական եկեղեցու ավերակները, որից հետո երեկոն և գիշերը կանցկացնենք Խարբերդում:

ՕՐ 4 | ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ
նախաճաշ հյուրանոցում

Մալաթիա. Սբ Երրորդություն եկեղեցի
Նեմրութ

ճաշ Ադըյամանում կամ Քյահթայում

Եփրատ գետ

գիշերակաց՝ Սիվերեք կամ Դիարբեքիր

Խարբերդից ուղևորվում ենք Մալաթիա՝ երբեմնի ծաղկուն հայաբնակ քաղաքը, որը հայտնի է իր ծիրանով: Մալաթիայում պահպանվել է Սբ Երրորդություն եկեղեցին. յուրահատուկ ճարտարապետական կառուցվածքով և հետաքրքիր պատմությամբ հայկական այս կառույցը: Մալաթիայից մենք կուղևորվենք դեպի Հին աստվածների դիցավայրը՝ խորհրդավոր ու տպավորիչ Նեմրութ: Մեր օրերից երկու հազարամյակ առաջ մեր նախնիների կերտած այս գլուխգործոցը կարելի է համարել աշխարհի ութերորդ հրաշալիք: Նեմրութում անիրական ու տիեզերական է գրեթե ամեն ինչ՝ սկսած սրբավայրի տեղադրությունից մինչ աստվածների արձաններ քանդակելու վարպետությունը: Հրաշալի Նեմրութից հետո մեր ճափման գնում է դեպի Դիարբեքիր-Տիգրանակերտ, սակայն ճանապարհին մենք դեռ կանգնելու ենք Եփրատ գետի ափերին, որի փիրուզ ջրերը ձեզ խորունկ ծով են հիշեցնելու:

OՐ 5 | ՀԱՍՆԻՆՔ ՍԱՍՈՒՆ, ՄՏՆԻՆՔ ՎԱՆ
նախաճաշ հյուրանոցում

Դիարբեքիր․ Սբ Կիրակոս եկեղեցի, Տիգրիս գետ, Տասնակյա կամուրջ ու բերդապարիսպներ
Նփրկերտ
Սասունի Բաթմանա կամուրջ*
Բաղեշի (Բիթլիսի) բերդ
Փոռ գյուղի խաչքարեր և Սբ Անանիա եկեղեցի
Նեմրութ-Սարակն. Վանա լճի համայնապատկեր

ընթրիք Դատվանում
գիշերակաց՝ Դատվան

Առավոտից կսկսենք բացահայտել պատմական հարուստ շերտերով Դիարբեքիրը, որը տեղացի հայերը սիրում են կոչել Տիգրանակերտ: Կտեսնենք քաղաքի լեգենդար պարիսպները, ապա և Տիգրիս գետն ու պատմական կամուրջը: Կայցելենք Դիարբեքիրի սրտում վեր խոյացող հսկա ու յուրահատուկ Սբ Կիրակոս գործող եկեղեցի։ Եվ ահա մեզ կրկին ճանապարհն է կանչում: Հասնելով Աղձնիք և Նփրկերտ՝ անցնում ենք Սասուն շրջանի հյուսիսային հատվածներով…Որքան լեգենդներ կան, որքան հայկականության կա խրոխտ Սասունում։ Հաջորդը լեռնային Բիթլիս (Բաղեշ) քաղաքն է, որտեղ պետք է տեսնենք ամրակուռ ու անառիկ Բիթլիսի բերդը, ինչպես և Բիթլիսի Փոռ գյուղի հայկական հսկա խաչքարերը, որոնք ուղղակի ապշեցնող են։ Կտեսնենք նաև Վանա լիճը՝ Վանի Նեմրութի բարձունքից։ Գիշերակացը Վանա լճի անմիջական ափին գտնվող Դատվան գեղեցկագույն քաղաքում է:

OՐ 6 | ԱՆՆՄԱՆ ՎԱՆ
նախաճաշ հյուրանոցում

Աղթամար կղզի, Սբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ

ճաշ Վանի ափին. տառեխ

Վանա կատուներ
Վանի բերդ և ուրարտական արքաների դամբարան
Մհերի դուռ և Ագռավաքար
Վարագավանք*

գիշերակաց՝ Վան կամ Բերկրի

Եվ ահա ժամն է ուղևորվելու հրաշագեղ Աղթամար կղզի, որտեղ հեռվից իր ողջ շքեղությունն է ցուցադրում Սուրբ Խաչ հոյակերտ եկեղեցին, որի տեղադրությունն ու քանդակներն ապշեցնող են, ցնցող: Վանա լճում լողալը շատերի երազանքն է, բայց մեզ հետ այն իրականություն է դառնում: Վանում լողալուց հետո իսկը ժամանակն է վայելելու լեգենդար վանա տառեխը: Հեքիաթայի՞ն է: Իհարկե, սակայն հեքիաթը դեռ չի ավարտվել.. Վանա լճի ափով հասնում ենք Վան քաղաք, որտեղ մեզ են սպասում Վանա կատուները, փառահեղ Տուշպա (Տոսպ) ամրոցը, Մհերի դուռը, որը գուցե հենց մենք ենք բացելու: Վանը տիեզերական է։ Եվ այս օրը դրա հաստատումն է։

ՕՐ 7 | ԲԻԲԼԻԱԿԱՆԸ
նախաճաշ հյուրանոցում

Բերկրիի ջրվեժ
Դարոյնքի (Բայազեդի) բերդ
Մասիսի լանջերով անցում
Իգդիր քաղաքով անցում
Արաքս գետ

ճաշ Կարսում
վերադարձ՝ Կարս-Ախալքալաք-Երևան

Մեր ուղևորության վերջին օրվա առաջին կանգառը Բերկրիի ջրվեժն է՝ տարբերվող և գերող իր տեսարանով: Բնության այս հրաշալիքը շարունակ ձգում է, գերում, իսկ Բերկրի գետի արագահոս ջրերը շուտով միախառնվելու են Վանա լճին: Թոնդրակն անցնելուց հետո մեր առջև Մասիսն է «մյուս» կողմից.. Փշաքաղեցնող տեսարան: Պատմական այս պահից հետո մեր կանգառը Դարոյնքի (Բայազեդի) բերդն է, որն էլ շուտով կհառնի մեր առաջ՝ իր անառիկ տեղադրությամբ, տպավորող կառուցվածքով և բազմաթիվ պատմություններով.. Եվ ահա գալիս է ամեն հայի երազած պահերից մեկը՝ անցումը Մասիսի լանջերով: Շուտով մեր ճանապարհն անցնելու է Իգդիրով, իսկ քիչ անց տեսնելու ենք Հայաստանի Հանրապետությունը մյուս կողմից՝ ձեռքի ափի հեռավորության վրա: Կանգառ Մայր Արաքսի ափին, որը շուտով միախառնվելու է Ախուրյան գետին։ Ծովակնի ջինջ ջրերն են կանչում, իսկ հաջորդիվ վերադարձի խոստումով հրաժեշտն է:


Գրանցում

Գինը՝ 185000 դրամ