ԲԱՐՁՐՅԱԼ ԽԱՉ ԵՎ ԲԱՂԱՆԻՍԻ ԵԿԵՂԵՑԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Մեր հերթական անկրկնելի ու բացառիկ քայլարշավի ընթացքում կտեսնենք Տավուշի երկու չքնաղ ու առանձնացող կոթող՝ Բարեկամավանի Բարձրյալ խաչը և Բաղանիսի Սբ Աստվածածին եկեղեցին: Բարձրյալ խաչը, որը մեր սահմանապահ կոթողներից է, Տավուշի Բարեկամավան գյուղից ոչ հեռու գտնվող անտառածածկ բարձունքին է: Բարձրյալ խաչը հեթանոսական և քրիստոնեական մշակույթների մեկտեղում է, որը տեղացիների ամենանվիրական սրբատեղիներից է: Խորհրդավոր ու առեղծվածային Բարձրյալ խաչը տեսնելուց հետո ուղղություն կվերցնենք Տավուշի Բաղանիս գյուղ, որտեղ մեզ է սպասում տեղի անչափ տպավորիչ միջնադարյան եկեղեցին՝ Սբ Աստվածածինն իր գեղեցիկ քանդակներով: Այն իսկական բացահայտում կլինի և էլ ավելի հագեցած կդարձնի մեր ֆանտաստիկ ուղևորությունը։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 350 մետր։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։