ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ՎԱՆՔ

Խորանաշատի վանքը միջնադարյան ամենատպավորիչ հայկական վանքերից է, որն առանձնանում է նաև իր կրթական և գիտական մեծ նշանակությամբ։ Խորանաշատի կառուցումն ավարտվել է 1222 թվականին։ Խորանաշատը պատմական Տավուշ գավառում է, մեր օրերում Տավուշի մարզի Չինարի գյուղի հարակից անտառապատ բլրի լանջին, հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ։ Երկար տարիներ գրեթե անհնար էր Խորանաշատ այցելությունները, սակայն վերջին տարիներին վանք այցերն ավելի հասանելի են դարձել։ Ի դեպ, Խորանաշատը որոշակի տուժել է նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարություններից։