ԽՈւՃԱՊԻ ՎԱՆՔ (ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԽՈւՃԱՊԻ ՎԱՆՔ (ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Շարունակելով դեպի մեր սահմանային կոթողներ ավանդական այցելությունները՝ այս անգամ այցելելու ենք մեր ամենասիրված ու պահանջված վայրերից մեկը՝ անկրկնելի ու շքեղ Խուճապի վանք։ Դեպի Խուճապի վանք տանող ճանապարհն էլ անչափ գեղեցիկ է, ուստի Դուք ոչ միայն կտեսնեք հրաշակերտ այս կառույցը, այլ նաև կվայելեք Լոռվա հյուսիսի չքնաղ բնությունը՝ սաղարթախիտ անտառներ, արագահոս գետեր, տպավորիչ լեռներ։ Խուճապի վանքը մոտ է Վրաստանի հետ սահմանին և լինելով սահմանային գոտում՝ պահանջվում է հատուկ թույլտվություն։ Դուք կարող եք լինել եզակի մեր հայրենակիցներից, որոնք, ստանալով թույլտվությունը, սեփական աչքով տեսնելու են հոյակերտ այս վանքը։ Մեր ուղևորության համար նախ կհասնենք Լոռիի Պրիվոլնոե գյուղ, որտեղից էլ արդեն բեռնատարով կշարժվենք քայլարշավի մեկնարկի կետ, ապա գեղեցկագույն անտառային արահետներով կքայլենք դեպի Խուճապի վանք՝ լիարժեք վայելելով հրաշք բնության գրկում գտնվող հրաշք այս կոթողը։

Ոչ բարդ քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ուղևորության մի մասը լինելու է գյուղական բեռնատարով։ Մեկնելիս ֆուդկորտում դադար նախատեսվում է։

Առաջիկա մեկնումներ՝ 17.05 , դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 21
Մեկնում՝ 07:00, ժամանում՝ 21:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 15000 դրամ
Ներառում է`
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը

Գրանցում

Գինը՝ 15000 դրամ