ՇԱՏԻՎԱՆՔ ԵՎ ԵՂԵԳԻՍ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Վայոց ձորի լեռներում թաքնված է մեր միջնադարյան կարևոր վանական համալիրներից մեկը՝ խորհրդավոր և տպավորիչ Շատիվանքը։ Տպավորիչ այս վանքն առանձնանում է իր մեծ կարևորությամբ, հետաքրքիր լուծումներով բերդապարիսպներով։ Այս հրաշքը բացահայտելու և վայելելու համար մեր հետաքրքիր քայլարշավը սկսում ենք Շատին գյուղից, և անցնելով գեղեցիկ ձորակներով, հասնում ենք այս հրաշք վայրը, ուսումնասիրում և բացահայտում այն, ապա նաև վայելում մեր ազատ ժամանակը։ Ընդ որում, մեր այս հրաշք ուղևորությանն առիթը բաց չենք թողնի տեսնելու նաև Եղեգիսի Զորաց տաճարը՝ մեր ամենատարբերվող և հրաշակերտ կոթողներից մեկը։ Միևնույն ժամանակ Եղեգիսում կտեսնենք նաև Սբ Նշան եկեղեցին՝ մեր ուղևորությունը դարձնելով առավել հագեցած և հետաքրքիր։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 8 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։




