ՈւԼԳՅՈւՐԻ ՎԱՆՔ ԵՎ ԱԳԱՐԱԿԱՁՈՐԻ ԿԱՄՈւՐՋ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Հետաքրքիր ու յուրահատուկ այս քայլարշավի ընթացքում բացահայտելու ենք Վայոց ձորի թաքնված գանձերից Ուլգյուր բնակատեղիի Սուրբ Աստվածածին եկեղեցին ու հին գերեզմանատունը, որտեղ պահպանվել են խաչքար դարձած բացառիկ վիշապաքարեր։ Միջնադարյան այս հնագույն բնակավայրը, որը նաև Հայոց պատմության ամենանշանավոր ճարտարապետներից Մոմիկի ծննդավայրն է, որպես հին գյուղատեղի դեռ պահպանել է պատմական իր շունչն ու բազմաթիվ լեգենդներով և ճանապարհի հրաշալի բնապատկերներով իր կողմն է ձգում Հայաստանի թաքնված անկյունները բացահայտելու սիրահարներին։ Բացի այս հրաշալիքը, Եղեգնաձորից քայլարշավ կունենանք դեպի Ագարակաձորի կամ Դադալի կամուրջը, որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է: Միաթռիչք այս կամուրջը կապում է Արփա գետի երկու ափերը և հիանալի վիճակում հասել է մինչև մեր օրեր: Քայլարշավը սկսվելու է Աղավնաձոր գյուղից՝ դեպի հին Ուլգյուրի գյուղատեղի և եկեղեցի։ Այնուհետև ուղևորվելու ենք Եղեգնաձոր՝ քայլելու դեպի պատմական կամուրջը:
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 11 կմ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները պարտադիր են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։